ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ». Ղազինյան
17:06, 31.08.2023 | mamul.am
4101 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ:
Մասնավորապես.
1. Արցախի ռուսական համայնքը ինքնակազմակերպվում և հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում,
2. Արցախի նախագահը հրաժարական է ներկայացնում և պետնախարարի պաշտոնում նշանակում է Արցախի ԱԽ քարտուղարին` վերջինիս շնորհելով լայն լիազորություններով,
3. Փոխվում է ՌԴ խաղաղապահ կորպուսի հրամանատարը,
4. Խաղաղապահների կողմից արգելափակվում է Ակնայից Ստեփանակերտ տանող ճանապարհը` փաստացի արգելելով ադրբեջանական «հումանիտար», իսկ իրականում ցեղասպան բեռի մուտքը Արցախ,
5. Ֆրանսիական հումանիտար օգնությունը Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ հասնում է Կոռնիձոր, ինչ ուղեկցվում է «Արցախ» ցուցանակով և Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարություններով:
Այսքանը միայն տեսանելի և հանրային տարածում գտած իրադարձություններն են ու պետք է գուշակել, թե որքան են գաղտնի և ետնաբեմային գործընթացները:
Ինչպես կասեր հայտնի հաղորդավարը. Совпадение? Не думаю.
Հ.Գ. Արցախի ժողովուրդը պատվով և բարձր հայկական արժանապատվությամբ օր օրի վաստակում է իր ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, որից հետո դրա պրակտիկ իրացումն այլևս ժամանակի և տեխնիկական հարց է:
Հ.Հ.Գ Իսկ թե ինչ հետևանք կունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը ալիևի ռեժմի ու ադրբեջանի համար, արդեն առանձին ու ավելի հետաքրքիր պատմություն է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր