ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայ մշակույթի հայտնի գործիչներ, որ կյանքից հեռացան 2013թ.
31.12.2013
2013թ. ճակատագրական էր մեր մշակույթի համար։ Այս տարի կյանքից հեռացան հայկական թատրոնի ու գրականության սիրված, ճանաչված ու տաղանդավոր մի շաք գործիչներ։ ՄԱՄՈՒԼ.am-ը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնում նրանց մահվան կապակցությամբ և առաջարկում մեկ անգամ ևս հիշել նրանց անունները։
Վլադիմիր Աբաջյան
Սիրված դերասան, ասմունքի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ Ծնվել է 1927թ. Շիրակի մարզի Շիրակ գյուղում։ Կյանքից հեռացել է 2013թ. հունվարի 15-ին։
Հովհաննես Գրիգորյան
Գրողների միության քարտուղար, բանաստեղծ։ Ծնվել է 1945թ. օգոստոսի 7-ին։ Վախճանվել է 2013թ. փետրվարի 6-ին, երկարատև հիվանդությունից։
Արամայիս Սահակյան
Գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս։ «Ոզնի» երգիծահանդեսի գլխավոր խմբագիր։ Ծնվել է 1936թ.։ Կյանքից հեռացել է 2013թ. մարտի 14-ին։ Նա երկար տարմեր տառապել է արյան հիվանդւթյամբ։
Վրեժ Իսրայելյան
Անվանի արձակագիր։ Ծնվել է 1949թ.։ Ոստիկանները 2013թ. հունիսի 14-ին նրա դին հայտնաբերել են սեփական բնակարանում։
Մարկ Սաղաթելյան
Սիրված հումորիստ, շոումեն։ Նա մահացել է 2013թ. հուլիսի 31-ին արյան սուր լեյկոզից։
Ազատ Գասպարյան
Սիրված դերասան, կինոյի և թատրոնի ճանաչված գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ։ Ազատ Գասպարյանը ծնվել է 1943թ. օգոստոսի 13-ին։ Նա մահացել է 2013թ. օգոստոսի 2-ին։
Լևոն Անանյան
Լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ նախագահ։ Ծնվել է 1946 թ.։ Կյանքից հեռացել է 2013թ. սեպտեմբերի 2-ին։
Սոս Սարգսյան
Սոս Սարգսյան։ Սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ։ Ծնվել է 1929թ.։ Վախճանվել է 2013թ. սեպտեմբերի 26-ին, 84 տարեկան հասակում։
Արաքսի Սարյան
Արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ։ Ծնվել է 1937թ.։ Կյանքից հեռացել է 2013թ. սեպտեմբերի 26-ին։
Երվանդ Ենգիբարյան
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի սիրված դերասան։ Ծնվել է 1980թ.։ մահացել է 2013թ. հոկտեմբերի 22-ին` ավտովթարի հետևանքով։
Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ։ Ծնվել է 1952թ.։ Մահացել է 2013թ. դեկտեմբերի 13-ին։
Ազատ Գասպարյան
Կինոյի և թատրոնի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը մահացել է 2013թ. օգոստոսի 2-ին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր