Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է: Ընդդիմադիր գործիչը նախօրեին էր ձերբակալվել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները:
Օրենքի առջև բոլորի հավասարությունը, հենց Սահմանադրի կողմից բացառություններ է նախատեսել: Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ քրեադատավարական ամենածայրահեղ միջոցի՝ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում: Նշվածը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում:
Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել, քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում, հենց կալանավորման որոշումը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել: Կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը:
Ոչ մի լուրջ փաստարկ չբերվեց, թե ինչու խափանման միջոցը փոխեցին կալանքի։ Դա Նիկոլ Փաշինյանի սովորական խաղերից է։ Բնականաբար ակտիվ քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործունեությունն իրենց գրգռում է, բայց ես կարծում եմ՝ բուն արմատն այդտեղ չէ, արմատը հասարակության ուշադրությունը Հայաստանում ստեղծված իրավիճակից պերմանենտ շեղելու մեջ է:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը սպասելի էր: Այն իշխանությունը, որը կանգ չի առնում որևէ հանցանքի առաջ, օգտագործում է արդարադատության ռեսուրսը՝ ընդդեմ անարդարության, բնականաբար, պետք է Աշոտյանին կալանավորեր: Ես այդպես էլ չհասկացա, եթե մարդը ՀՀ-ում է, ի՞նչ է նշանակում՝ խափանման միջոցը խախտել է: Կալանավորման հիմնական նպատակը՝ հասարակության ուշադրությունը Արցախի հարցից շեղելն է:
Տեղյա՞կ էր Արմեն Աշոտյանը, որ կարող է նման քայլ ձեռնարկվել իր նկատմամբ, իհարկե՛, արդյո՞ք դա ստիպեց նրան լռել, ո՛չ: Հենց ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն է հնարավորություն ընձեռում ոմանց՝ շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը: Բայց կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի: Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին:
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Ժողբաստիոնում բոլորը լուռ են՝ «ժողովրդավարության ռահվիրա» միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ, հիմնադրամներ - բոլորը աչք են փակում այս աղաղակող ռեպրեսիաների վրա:
Գիտե՞ք, թե ինչու… Ուղղակի գինը Արցախն է, գինը Հայաստանի անվտանգությունն ու տարածաշրջանում թուրքական գերիշխանության հաստատումը:
Քիչ, շատ քիչ ժամանակ ունենք իրավիճակը փոխելու…
Արմեն Աշոտյանի կալանավորումը հարված է մեր երկրին, թուլացնում է մեր երկիրը։ Այս կալանավորումը ոչ անհրաժեշտություն էր, ոչ էլ բացարձակ անհրաժեշտություն։
Այս կալանավորումն ավելի է թուլացնում նաև վարչախմբին։
Ազատություն Արմեն Աշոտյանին:
Արմեն Աշոտյանը բանտից դուրս կգա, իսկ դուք մտածեք, թե որ ծակում եք ձեր խղճուկ գոյությունը հաջողացնելու մի քիչ քարշ տալ…
Դատապարտում եմ Արմեն Աշոտյանի կալանավորումը, ինչպես նաև ցանկացած քաղաքական գործչի ազատազրկում՝ առանց մեղքը ապացուցված լինելու, և օրինական ուժի մեջ մտած, հիմնավոր դատավճռի:
Այս իշխանության համար կալանքը հակառակորդների դեմ պայքարի հիմնական միջոց է դարձել այն պայմաններում, երբ իրենք այլևս զբաղված են հայրենիքի բացահայտ հանձմամբ, և օր օրի կորցնում են նույնիսկ իրենց ընտրած քաղաքացիների աջակցությունը:
Այս քաղաքական հոգևարքը սակայն հավերժ չի, ամեն մեկին էլ կալանավորել հնարավոր չի, իսկ յուրաքանչյուր ազատազրկվածի փոխարեն, պայքարի դուրս կգան նորերը: Վաղ թե ուշ, մենք կազատվենք այս իշխանությունից և իր բերած հոռի բարքերից, եթե նույնիսկ ստիպված լինենք դրա համար վճարել սեփական ազատությամբ, մինչ այդ կամք և տոկունություն եմ ցանկանում նրանց ապօրինությունից տուժած բոլոր անձանց:
Արմեն Աշոտյանը կարողացավ հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Նա ստորացրեց նրան այն աստիճան, որ հայրենիքի գողը, անճարությունից ելնելով, ստիպված եղավ առևանգել ու ազատազրկել նրան։ Ամեն ինչ կանխատեսելի էր, ինչպես կանխատեսելի է այն, որ ոչ հեռու ապագայում նրանց կարգավիճակի տեղափոխություն կլինի` Աշոտյանը կդառնա որոշում կայացնող, Փաշինյանը` ցմահ կալանավոր։ Պատժվելու են Աշոտյանի և հայրենիքի փրկության համար պայքարող մյուս ազատամարտիկների հանդեպ հանցավոր գործողությունների շղթայի բոլոր դերակատարները:
Արմեն Աշոտյանի կալանավորումը հերթական անհեթեթությունն է։ Չեմ կարծում, թե այնտեղ լուրջ պատճառաբանություն ու պատճառ կա, պարզ է, որ այդ մարդը քրեական հանցագործ չէ, ինչի՞ մասին է խոսքը։ Այս ամենն իշխանությունն այնքան անթաքույց է իրականացնում, որ ի՞նչ ասես:
Բաժանորդագրվել լրահոսին