ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հանրությունը քննարկում է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը
23.02.2023

ԱՀ կառավարության նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման, և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ ԳՄ անդամ

Այ տենց հնազանդ կատարեք Ալիևի հրահանգները՝ կապիտուլյանտներ։ ՔՊ-ում քվեարկություն լինի, կարող է Ալիևը Փաշինյանից շատ ձայն ստանա:

Սարհատ Պետրոսյան, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար

Ռուբեն Վարդանյանի հեռացումն Արցախից վատ է, շա՜տ վատ, բայց դա նրան անձամբ տալիս է հնարավորություն Հայաստանում, հետևաբար Արցախում, իրավիճակ փոխել։
Առաջիկա ընտրությունները Երևանում լավ հնարավորություն են նրա և նրա քաղաքական թիմի համար։ Նրանք, որպես ռեալ ընդիմադիր ուժ, կարող են հաջողել եթե ակումուլացնել որոշակի մարդկային ներուժ, դադարեցնեն նախկին (գոնե ինձ համար անլուրջ ու սիրողական) գործելաոճն ու պատրաստվեն Երեւանում իշխանությունը վերցնելով, հասնել որոշակի քաղաքական արդյունքի։
Տեսնենք ի՞նչ կլինի նրա(նց) քայլերը...

Արմինե Մելքոնյան, լրագրող

Ալիևի դրածոն Արցախում հասավ իր ուզածին։
Ռուբեն Վարդանյանին ազատեցին պետնախարարի պաշտոնից։
Աղավնոյի տները չայրելու դեմ լիքը փող էին վերցրել թուրքից, տեսնես էս պաշտոնանկությունը ինչքանո՞վ ծախեցին թուրքին։
Իսկ Արցախում Ռուբեն Վարդանյանի հետ հույս էր եկել, ոչ մեկը չէր մտածում Արցախից դուրս գալու մասին։
Երևի դա չկար Արցախը ծախածների պլանների մեջ։ Պետք է դատարկեն, նոր հանձնեն վերջնական։
Դավաճաններին արժանի պատիժը երբեք չի ուշանում, վստահ եղեք։

Նաիրա Կարապետյան, ԱԺ նախկին պատգամավոր

Ինչպես և կանխատեսվում էր, թշնամին ավելի ճիշտ հաշվարկեց և ավելի բարձր գնահատեց Ռուբեն Վարդանյանի հնարավոր դերը Արցախն հայկական պահելու գործում, քան մենք:
Բիզնեսմեն Արայիկը, սեփական հրամանով ազատելով Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից, հնազանդորեն կատարեց Ալիևի հանձնարարությունը և ընտրեց Արցախը հանձնողի խարանը, իսկ Նիկոլն էլ, իր օրակարգին հավատարիմ, քայլ առաջ գնաց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցում:
Դե ինչ, տղաներ և աղջիկեր, սպասենք նոր զարգացումների:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Ոչ մի արտակարգ բան տեղի չի ունեցել:
Ռուսաստանն ընդամենը հերթական անգամ զիջել է իր լավագույն դաշնակից Ադրբեջանի պահանջին և իր շահերի գործակալի պաշտոնը զոհաբերել է իր լավագույն դաշնակցին:
Մոսկվան ուղարկեց, Մոսկվան հանեց: Ադրբեջանի ու Մոսկվայի խամաճիկ Արայիկ Հարությունյանն էլ ստորագրեց:
Ըստ էության` Բաքուն Մոսկվային հրահանգեց սեփական խաղ չտանել Ստեփանակերտում` Արցախիվաճառքի համար բարձրացնելով արդեն պայմանավորված գինը: ԵՎ Մոսկվան հանձնվեց:
Ռուբեն Վարդանյանը փոփոխություններ էր մտցնում խաղի մեջ, Մոսկվայի համար առավել ձեռնտու պայմաններ ապահովում Արցախի` Բաքվին վաճառքի համար: Բաքուն հրաժարվեց խաղալ այդ խաղը և Մոսկվայից պահանջեց հավատարիմ մնալ իրենց պայմանավորվածություններին: Վերջիվերջո Ալիևն էր, որ մի քանի իր առաջ Մյունխենում անարգանքով էր խոսում Վարդանյանի մասին և պահանջում նրան հանել: Արայիկն այդ պահանջը կատարեց` բնականաբար հրամանը ստանալով Կրեմլից:
Եվ Թաթարստանի ջատագով Ռուբեն Վարդանյանը հետ կանչվեց իր առաքելությունից:
Հիմա նախկինները նրան հերոս կկարգեն, կդարձնեն դավաճան Արայիկի զոհ ու հերոսական կերպարով կսկսեն առաջ մղել Երևանում:
Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվում:

Սենոր Հասրաթյան, Արցախի ՊԲ նախկին խոսնակ

Չգիտեմ՝ ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելով, բայց որ ժամանակ հետո (ինչպես միշտ՝ ուշացումով) կհամոզվենք այդ որոշման անարդյունավտության մեջ, դրանում, գրեթե, չեմ կասկածում...
Ի տարբերություն մեր թշնամուն, մենք չկարողացանք հասկանալ նրա քայլերի հաջորդականությունն ու նպատակի հեռահարությունը....
Նա մեկի համար ռուսական դրածո էր, երկրորդի համար անգլիական գործակալ, երրորդի համար ոսկու հանքի փայատեր, չորրորդի համար, պարզապես, փողի շտեմարան, հինգերորդի համար Արցախից մնացած մի բուռ կենսատարածքում հրաշքով դրախտ ստեղծող և այդպես շարունակ...
Այնինչ, մարդուն, առավելևս, աշխարհաճանաչ մարդուն հասկանալու համար ժամանակ էր պետք... Բայց մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ, պարզապես, չուզեցինք... Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղորդեցին անել այն, ինչը չպիտի անեինք...
Հ.Գ.- Ռ. Վարդանյանի շուրջ 100-օրյա պաշտոնավարման իմաստն ու ձեռքբերումը (գոնե, մտածող արցախցու համար), թերևս, այն է, որ, անկախ ընթացիկ և հետագա դրական ու բացասական զարգացումներից, ՆԱ այլևս դարձել է ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ...

Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ 

Հաագան պարտավորեցնում է բացել միջանցքը, բայց հայկական կողմը շարունակում է բավարարել թշնամու պահանջները:
Տղերքի չարչարանքն է ափսոս:

Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ

Թող Ռուբեն Վարդանյանի` Արցախի պետնախարարի պաշտոնից ազատումը լինի Արցախի նկատմամբ Ալիևի միակ հաղթանակն ու ձեռքբերումը։
Թեև խիստ կասկածում եմ, որ Ալիևը սրա վրա կանգ կառնի` իմանալով ադրբեջանական քաղաքականությունն ու ծրագրերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին