ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Համացանցը քննարկում է Աշոտ Փաշինյանի «առևանգումը»
18.05.2023

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա, Քննչական կոմիտում քրեական գործ է հարուցվել՝ մարդուն առևանգելու հոդվածով։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ «զոհված զինծառայողի մայրը Աշոտ Փաշինյանին առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ Փաշինյանը նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ավտոմեքենայում կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել»: Նշվում է, որ «առերևույթ իր կամքին հակառակ, Աշոտ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից զոհվածի մայրը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»:

Գարիկ Գալեյան, զոհված զինծառայողի հայր

Ո՞նց կարար առևանգեր Գայանեն, կինը ո՞նց կարա առևանգի էդ բոմժին: Տեսե՞լ եք դրա հագուստը: Ասում էր՝ ես թքած ունեմ իմ ընտանիքի վրա, գոռում էր՝ թքած ունեմ, ես ինչ կապ ունեմ դրա հետ: Ասում էր՝ ես ինչ կապ ունեմ իմ հոր կերած ղալաթների, իմ մոր արածների հետ, ինչ գործ ունեմ, ես իրենցից հեռու եմ ապրում:


Ես ինձ միշտ համոզում էի, որ Աշոտիկը կարգին տղա է, բայց դե չէ, նրա տված ցուցմունքը ապացուցեց, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Աշոտ, քեզ առաջին անգամ տեսել եմ Բլեյանի դպրոցում, երբ այցելության ժամանակ տնօրենը ձեր դասարանում ասաց, որ դու Նիկոլի տղան ես։
Հայրդ նստած էր, և ես մոտեցա քեզ, ձեռքս դրեցի ուսիդ ու խուճուճ մազերիդ նայելով ասացի. օգնելու բան լինի, տնօրենի միջոցով ասա։
Դու փոքր էիր, գուցե չես հիշում այս դրվագը։
Չեմ ուզում հիմա վերլուծել քո կյանքը, քո ապրումները, քո հոգեվիճակը։
Կռահում եմ, որ ծնողներդ գուցե քեզ համոզել են գործել այդ սրիկայությունը եւ այսօրվա միջադեպի հետքերով բողոքել զոհվածի ծնողի դեմ, ում քո պատճառով կալանավորել են։
Հա, դու մեղավոր չես, որ հայրդ Նիկոլն է, ով 5 000 քո հասակակիցների մահվան պատճառ դարձավ։ Սակայն վստահ եմ, որ իր մեղքի որդը քեզ էլ է ուտում։
Հա, դու մեղավոր չես, որ պատերազմի արդյունքում դու, վարչապետի տղա, կենդանի մնացիր, իսկ հազարավոր մայրերի ու հայրերի որդիները՝ ոչ։ Սակայն վստահ եմ, որ այս վարկածի կասկածի որդը քեզ նույնպես ուտում է։
Նշված միջադեպով քո բողոքը քո գլխում առկա այդ եւ այլ բազմաթիվ որդերին դրաձնելու է վիշապ, դև, հիդրա։ Եվ քո ճակատին անդարձելիորեն է դաջելու «մեղավոր ես» խարանը։
Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի քո կյանքը։ Այսօր Հայաստանում քո հոր պատճառով բոլորիս կյանքերն են խեղված, անկանխատեսելի, ուրվականանման…
Բայց մի բան պարզ է. դու պարտավոր ես հետ վերցնել այդ անհեթեթ բողոքը։
Պարտավոր ես, որովհետև առանց այդ էլ քո ընտանիքն իմ ժողովրդին աններելի տառապանքներ արդեն պատճառել է և շարունակում է պատճառել։
Պարտավոր ես, որովհետև Նիկոլի տղեն ես (պարադոքս չկա՝ ուղիղ կապ է)։
Պարտավոր ես, որովհետև կենդանի ես մնացել, իսկ քո հոր պատճառով զոհված, քեզանից պայծառ ու լուսավոր տղերքը չկան։
Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը։
Մենք տիկին Գայանեի համար կպայքարենք, ես քե՛զ համար եմ ասում:

Վաչիկ Գրիգորյան, լրագրող

Աշոտը երբեք աչքի չի ընկել շոուներով, բայց այն մարդկանց, ովքեր կարծում են, որ տեղի ունեցածը շոու էր, մի հարց.
Ի՞նչը պետք է դրդի մարդուն իրեն նետել ընթացող մեքենայից, եթե ոչ սպառնալիքը կամ իրական թվացող վտանգը...
Իսկ միջադեպն արձանագրվել է մի տեսախցիկով, որի տեսադաշտը շատ սահմանափակ է, այսինքն շատ դժվար էր ընտրել նետվելու պահը, եթե դա նույնիսկ նախապես պլանավորված էր:
Այս և այլ հանգամանքները համակցելով հակված եմ կարծել, որ ծնողների կողմից եղել է իրական սպառնալիք, ինչը քրեորեն պատժելի արարք է:
Հաջորդը. հերոս կամ հերոսի ծնող լինելն ազատո՞ւմ է պատասխանատվությունից: Այդպես եղել է երկար ժամանակ և նույնիսկ հանրային ընկալման մեջ, թեկուզ և անկարողությունից, հարմարվողականություն է եղել հերոսի կամ հերոսի հարազատի զանցանքների հանդեպ: Էլ չեմ խոսում պետական հովանավորչության մասին, որի արդյունքը հասարակությունում արտոնյալների «բեսպրեդելն» էր:
Հիմա, որպեսզի որոշ թերզարգացածեր այս գրառումս չորակեն իշխանամետ, նշեմ, որ այս դեպքի քաղաքականացումը ոչ մի քայլ չի մոտեցնելու ապիկար ու կզած իշխանության տապալմանը:

Անդրանիկ Թևանյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Առաջարկում եմ՝ տիկին Գայանեի հետ կապված, հետ վերցնի իր դիմումը, պետք է հետ վերցնի, որովհետև ինքը շատ վատ քայլի է գնալու, եթե այդպիսի ընթացք ստացավ, մյուս կողմից էլ, երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար: Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ անհաջող հոր զավակ է:

Ալեն Ղևոնդյան, քաղաքական վերլուծաբան

Աշոտիկին բառիս բուն իմաստով расход անելը (եթե պայմանական չեղարկենք սույն օպերացիայի կազմակերպված լինելը) Նիկոլոսին նոր մեսիականության հիմքեր է ապահովելու:
Ներքին լսարանին ուղղված պոպուլիզմի այս դոզայի հիմնական փաստարկը. նա երկրի ղեկավար է, ով իր զավակին անգամ հանուն երկրի զոհաբերեց:
Ի դեպ, զգացիք բոլորը հերթական ցիկլում մոռացան Արցախի թեման: Առհասարակ հանձնման ամեն ցիկլում նման մի բան ի հայտ է գալիս ու դեռ գալու է:
Փայլուն թատրոն level God:
Էս ա:

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Էսօր պետք է տեղի ունենա առերեսում Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի միջև: Կարծում եմ, որ առերեսման ժամանակ դավաճանների ընտանիքն ու իրենց անառակ զավակը պետք է զգան հանրային ճնշումն ու իրական վերաբերմունքը իրենց ընտանիքի նկատմամբ: Ուշադիր հետևում ենք փաստաբանների էջերին ու առերեսման ժամի ու վայրի մասին իմանալով բոլորս գնում ենք դավաճանների ընտանիքին ցույց տալու մեր վերաբերմունքը:
Էս պահին մեր զոհված եղբայրների ծնողների կողքին կանգնելը վերքաղաքական նշանակություն ունի, բոլորս պարտավոր ենք հնարավորության դեպքում լինել կանգնած փողոցում:

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Գայան պինդ աղջիկ ա։ Ինքը պատերազմից հետո նենց դժոխքով ա անցել, որ ոչ հայհոյող ֆեյքերով ա կարելի ճնշել, ոչ ձերբակալելով, ոչ Եռաբլուրից բերման ենթարկելով։
Գայան էնքան սթափ ա, որ Աշոտիկին տեսնելուց ուղղակի ասել ա արի նստի, տանեմ հետս Եռաբլուր, ցույց տամ։ Նա էլ գնացել ա։
Գայան էնքան գիտակից ա, որ պայքարում ա իրա էրեխուն «ոչինչի համար» զոհված համարողների չարժեհամակարգի դեմ։
Գայան մարդու տեսակ ա, որը էսօր մեզ շատ ա պետք:

Աղասի Կարապետյան, ազատամարտիկ

Աշոտն էլ պտի նախկինների երեխեքի պես հաբռգած լիներ, որ իմանային, տո ընչի՞ ջփով, հաստավզերով ման չի գալիս քաղաքում, չեմ հասկանում, բա քեզ պետք ա՞, տղա ջան, սովորական կյանքով ես ապրում։ Մի հատ Գոնզալեսի պասպորտն ի՞նչ ա, որ չունես։ Սիրած ա, բան ա, Հյուսիսային պողոտայում, որ 10000 դոլարանոց ծաղկեփունջ նվիրես։ Գնաս Ամերիկա - մամերիկաները կազինո կրվես։ Ինչի՞ էս սովորական կյանքով ապրում, հ՞ն։ Իհարկե կատակ ա, ուրիշ երկրում լիներ՝ կգնդակահարեին, ով ուզում է լինի նման քայլ անողը՝ պետության ղեկավարի երեխայի նկատմամբ։ Ցավում եմ շատ, որ երկրի համար տղա կորցրած ծնողը, ուրիշի երեխային նման կերպ է վերաբերվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին