ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրեր առաջ Կասկադում տեղի ունեցած միջադեպին:
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։
Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել և ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։
Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։
Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:
Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:
Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:
Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»,- գրել է նա:
Ալենի այս սրտաճմլիկ տեքստից կարելի է պարզ հասկանալ, որ իրենք էլ լավ հասկանում են՝ ինչ վիճակում են հայտնված և եթե շարունակեն նույն ոճով, շատ արագ մեծ դժգոհության ալիք է բարձրանալու:
Կամ էլ իրենց հուշել են, որ վիճակը բարդ է և վտանգավոր՝ իրենց իշխանության համար:
Ալենը Կասկադում մարդու վրա թքելու համար ներողություն ա խնդրում ընդգծված քափսլոքով միային ՀՀ քաղաքացիներից։ Որովհետև միջադեպի տուժողը սփյուռքահայ ա ու իշխանական քարոզչությունը քանի օր ա թեզ ա բրդում, որ սփյուռքահայերը իրավունք չունեն քննադատելու Հայաստանի իշխանությանը։
Լո՞ւրջ, իշխանության ձեզ բերելուց լավն էր Սփյուռքը, ձեր հիմնադրամներ փող փոխանցելուց լավն էր, քննադատելուց վռազ սկսեցիք հերթական սեպը խրել հայաստանցի-սփյուռքահա՞յ:
«Սև ու սպիտակ», «նախկին-ներկա», «հայաստանցի-ղարաբաղցի» ձեր քցած կռիվը ժողովրդի մեջ քիչ էր, հիմա էլ հայաստանցուն սփյուռքահայի դեմ եք հանո՞ւմ:
Էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու։ Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքելու համար ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից։ Նրան քանի՞ օր պետք եղավ, որ հասկանա իր արածի գռեհկությունը։ Կարծում եմ, որ նա չի էլ զղջացել արածի համար, պարզապես մեծ, «յուղոտ» պաշտոնը կորցնելու վախն է նրան ստիպել ներողություն խնդրել։ Չեմ հիշում, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրած լինի նռերը ձեռքին, «Ակնան իմ հայրենիքն է» գրառում-լուսանկարով հայերին խաբելու համար։
Թքածը լիզելու կեղծավոր փորձ։
Դեռ իրականում լիզելու ես։
Ալեն Սիմոնյանը հնարավորություն ուներ «արժանապատիվ» քաղաքական ուղու շարունակություն ունենալ, եթե դուրս գար թրքաբարո նիկոլի թիմից։ Իսկ ներողությունով մնալ դավաճան իշխանության շարքերում, նշանակում է շարունակել հակահայկական թիմի գործը։
Սենց անթասիբ երևանցի կլինի՞ բա:
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը թքել է Կանադայի քաղաքացի մեր հայրենակցի վրա, բայց ներողություն է խնդրում Հայաստանի քաղաքացիներից։ Ինչպե՞ս կարող է անկեղծ լինել ներողություն հայցելը, եթե այն չի արվել նախ և առաջ բուն տուժողից` կանադայի քաղաքացի մեր հայրենակցից, նոր հետո բոլորից։ Ո՞վ կարող է ներել ուրիշի վրա թքողին, եթե ուրիշն անձամբ ներողության առաջարկ չի ստացել։
Դատելով ներողություն կոչվող օպերացիայի տեքստից, այսինքն դրանում անկեղծության բացակայությունից, մեծ հավանականությամբ Ալենը կատարել է Նիկոլի հերթական պահանջը և հայտնվել տխուր վիճակում։
Ներում և գնահատում են, երբ մարդը հասկանում և անկեղծ զղջում է իր սխալի համար, իսկ սխալական ենք բոլորս։
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողի վերընշյալ հայտարարությունը, եթե մի քանի օր չհեռացվի կամ չվերախմբագրվի` կարող ենք համարել վերջնական:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել իր արարքի համար։
Սա ողջունելի քայլ է։ Ներողություն խնդրելու մեջ ոչ մի ամոթ բան չկա, անամոթություն է հակառակը։ Ոչ ոք անսխալական չէ, բայց մարդը սոցիալական էակ է հենց դրանով նաև, որ մեկի սխալը մյուսը իր ճիշտ պահվածքով փոխհատուցի, ու սխալվողը հանրության կողմից գտնի ուղղվելու և բոլորով միասին առաջ գնալու ճիշտ ճանապարհը։
Գլխներիս հազար փորձանք կա կախված, ներսում պիտի իրար նկատմամբ հանդուրժող լինենք, հատկապես քաղաքական դաշտում, իրար հոշոտող ուժերի, կուսակցությունների, գործիչների մեջ պառակտված, գերտերությունների շահերի մեջ պառակտված։
Բորխեսը պնդում է, որ ՀՀ քաղաքացիները բաժանվում են երկու խմբի. առաջինն այն խումբն է, ում վրա թքել է ԱԺ նախագահը, մյուսը այն խումբն է, ում վրա դեռ չի թքել ԱԺ նախագահը։
Ալենը եթե բոլոր քաղաքացիներից ա որոշել ներողություն խնդրել, ապա դա պետք ա աներ ողջ ՔՊ անունից։
Բաժանորդագրվել լրահոսին