Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ-ում՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ:
Որևէ բանական մարդ Փաշինյանից չի պահանջում պաշտպանել պատմական Հայաստանի անվտանգությունը: «Պատմական» և «իրական» Հայաստանների փաշինյանական կոնտրաստը կեղծ է, որի նպատակը բոլորիս լեգիտիմ պահանջը լղոզելն է: Իսկ այդ պահանջը շատ հստակ է՝ խաղաղության իրական երաշխիքների ստեղծում:
Դրան ի պատասխան Փաշինյանն ասում է. «Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն»:
Այլ խոսքով, Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու, սակայն սեփական քաղաքականության ձախողումը խոստովանելու և հրաժարական տալու փոխարեն՝ թիրախավորում է «պատմական Հայաստանը», որը, որպես քաղաքական կատեգորիա, պտտվում է միայն իր ու գուցե ոմանց հիվանդ ուղեղներում և որևէ աղերս չունի բալանսավորված, համաձայնեցված քարտեզի ու սկզբունքների հիման վրա դելիմիտացիա/ դեմարկացիա անցկացնելու մեր պահանջի հետ:
Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։
Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։
Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ. կմ տարածքով ՀՀ և Արցախի Հանրապետության գոյությունը։
Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։
Ֆորպո՞ստ…
Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» /ձևակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևինն է/:
Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։
Կլինի՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»:
Ինքը իրեն հարց է տալիս ու պատասխանում՝
- Որ սահմանազատումն անենք Տավուշից, դա երաշխավորո՞ւմ է անվտանգութուն։
- Չի երաշխավորում, բայց որ չանենք, հաստատ անվտանգություն չի լինի։
- Իսկ որ հոեղերը տանք, երաշխավորո՞ւմ է, որ չեն հարձակվի Հայաստանի վրա։
- Չի երաշխավորում, բայց որ չտանք, հաստատ կհարձակվեն
- Որ հողերը տանք, երաշխավորո՞ւմ է, որ Ադրբեջանը մեր հողերը հետ կտա։
- Չի երաշխավորում, բայց որ չտանք, հաստատ չի տա:
Ուղիղ ասում է` ես հանձնելու եմ, նրանք արդեն վերցրածը չեն տալու, բայց դա դեռ չի նշանակում, թե պատերազմ չի լինելու ու էլի չեն վերցնելու։
Կատարյալ ֆիասկոն հենց այս անձի դեմքով է լինում։
Նիկոլը բաց խոստովանում ա ԱԺ ամբիոնից, որ հասցրել ա էն վիճակին, որ հողերը տա՝ պատերազմ կարա լինի, չտա՝ պատերազմ կարա լինի, թշնամու կողմից արդեն իսկ օկուպացված տարածքներն էլ վերադարձնել չեն պատրաստվում։
Այս իրավիճակում, եթե պատերազմը անխուսափելի ա, առնվազն մեր խնդիրն ա այդ պատերազմին չգնալ նիկոլի հրամանարության ներքո, այլ պատրաստվել բանիմաց մարդկանց ղեկավարության ներքո։
Որովհետև իր իսկ խոստովանությամբ ինքը 100 էջանոց ԳՇ զեկույցները չէր կարդում, մարտական գործողություններ ղեկավարել ունակ չէր, պատերազմի ժամանակ իրեն հակասող զեկույցներից չէր հասկանում, որն ա ճիշտ, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ էր հրապարակում համացանցում ու հարցազրույցներում, հոկտեմբերի 19-ին էլ շատ ավելի բարենպաստ պայմաններով չկանգնացրեց պատերազմը, որովհետև վախենում էր, որ իրեն «դավաճան» կանվանեն։
Էդ էլ մի կողմ, արդեն գալիք պատերազմի մեզ համար բացասական արդյունք էլ ա կանխորոշում իր ելույթներում։
Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով, որը հերթական հոգեբանական ահաբեկչական գրոհն է հայկական հանրության նկատմամբ։ Ես չեմ դադարի կրկնել՝ մեզ պարտության են փորձում մատնել առաջին հերթին մեր ուղեղներում, մեզ փորձում են համոզել, որ մեր խնդիրը մեր ինքնության, հայ լինելու մեջ է, որ եթե դադարենք հայ լինել, մոռանանք սեփական պատմությունը, ապա կապրենք խաղաղ և ապահով։ Սա հստակ մտածված ու պլանավորված տեղեկատվական ու հոգեբանական օպերացիա է, որը ցավալիորեն փորձում են իրագործել հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ։ Փաշինյանն էլ համաձայնվել է լինել այդ գործիքը՝ մղելով հայ ժողովրդին անզորության և անկամության։ Նպատակը հստակ է, եթե մենք մեր ուղեղում պարտվենք, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։
Ես վստահ եմ, որ այդ ծրագիրը կարող ենք տապալել, մնում է միասնական որոշում կայացնենք որպես հանրություն և իրագործենք այն:
Իրական ու «պատմական» Հայաստանների այս խիստ վտանգավոր հակադրումը, բացի այն, որ հրապարակային «դիսկուրսի» մակարդակում խիստ մակերեսային է, նաեւ պատմա-քաղաքական իմաստով ունի վտանգավոր ժամանակավրեպություն:
Չգիտեմ, այն արժե՞ 270+65 միլիեն եվրո, թե ոչ, բայց որ, իրականում ոչ թե Հայաստանի պետական սուբյեկտության ամրապնդման մեխանիզմ է, այլ հակառակը՝ Հայաստանի պետական սուբյեկտության «անդամհատման», կասկած չունեմ:
Եվ հարցը բոլորովին այն չէ, ինչ փորձ է արվում ներկայացնել «ֆոլկլորի» մակարդակով՝ թե մենք հավակնում ենք ինչ որ այլ պետությունների տարածքի եւ այլն: Հարցը գիտա-իրավա-քաղաքական է, հակառակ պարագայում այն որեւէ կերպ չէր հայտնվի միջազգային քաղաքականության օրակարգերում: Այն պահանջում է կառավարում, ինչպես պետականության սուբյեկտության ցանկացած ռեսուրս:
Այո, հայկական պետականության առանձնահատկությունն այն է, որ դրա սուբյեկտային ռեսուրսը դուրս է իր պետական սահմաններից: Ավելին, գործնականում բոլոր պետություններն են ձգտում սուբյեկտության այդպիսի ընդգրկուն եւ տարածական բազայի ձեւավորման, դրա համար ծախսում ահռելի ռեսուրսներ:
Մեր պարագայում, այդ ընդգրկումը ստացվել է հիմնականում պատմության ողբերգական կամ ցավագին դեպքերի ընթացքով: Բայց, այն կա եւ պահանջում է հմուտ կառավարում՝ հանուն Հայաստանի հանրապետության:
Վարչապետի ելույթը ճշմարտություն է, որը պետք է բարձրաձայնել, ճշմարտություն է, որը պետք է ասել, ճշմարտություն է, որը ապագա է փոխում:
44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Թուրքիան տարածաշրջան է եկել, որպեսզի շարունակի 1915 թվականի ցեղասպանությունը։ Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, և իրենք պետք է շարունակեն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Այդ սահմանի բացումով դարակազմիկ ի՞նչ է լինելու, հայկական ապրանքները հեղեղելո՞ւ են թուրքական շուկան և Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաները։
Բաժանորդագրվել լրահոսին