Հունիսի 19-ին տեղեկություններ տարածվեցին, ըստ որի՝ Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Սկզբում մարդկանց գլխին գործ էին սարքում, տեսան չի հաջողվում լռեցնել, սկսեցին բերդերը լցնել․ դա էլ չօգնեց։ Հիմա քյասար տալիս-սպանում են։ Հենց փողոցում։
Ասում էիք նախկինին վերադարձ չկա՞։ Էդ ի՞նչ նախկինի վերադարձ չկա։ Տո նախկինը դուք եք, նախկին բոլոր վատ բարքերի կրողը հենց դուք եք ու միշտ էլ ձեզ համար դա նորմալ ա եղել։
Կապ չունի` ով, ում ու ինչպես ա հայհոյել․ եթե պետք է հայհոյելու համար, քաղաքական հայացքները չկիսելու համար Կալաշնիկովն առնեք գնաք խփեք, ուրեմն էդ նախկին ամենավատ այլանդակությունների մարմնացումը հենց Նիկոլ Փաշինյանի շրջապատն է, մերձավոր շրջապատը։
Մարդիկ կան, որ ասում էին՝ կարայի՞ք Սերժի վախտ խոսայիք, ճնշում էին, նվաստացնում էին։ Հիմա Նիկոլի դեմ խոսում ես, տալիս սպանում են։
Շատերն են, չէ՞ ասում, էս իշխանությունը թուրքերի հետ համագործակցելով ա աշխատում, ախպերավարի, երևի ասում են՝ դու դրսից վերացրու, ես ներսից, քանի հոգու սահմանին խփես, դրա կրկնակին ներսից կխփենք։
Եթե ընտրել եք լկտիությունը, դա էլ չեք հաջողի:
Էդ որ մեկդ մյուսին հերթ չտալով, անմեղության կանխավարկած հաշվի չառնելով, ինչ-որ ԶԼՄ-ի գրածի հիման վրա գիշերվանից գրառումներ եք անում....
Մանավանդ դուք, պատգամավորի մանդատ ունեցող ընդդիմադիրներ, որ սեփական խոսքի արժեքն ու լրջությունը պիտի գոնե հասկանային:
Լավ, ո՞նց կարելի է ամեն ինչի վրա փորձել քաղաքական դիվիդենտ շահել, ոնց կարելի է ամեն դժբախտ դեպք, մահ ու պատահար օգտագործել ցեխ շպրտելու համար:
Ո՞նց կարելի է էսքան չհարգել սեփական ժողովրդին, փորձել մանիպուլացնել: Ոնց կարելի է էսքան չհարգել նույն այդ դժբախտ դեպքերի արդյունքում զոհվածներին, ում համար իբր ցավում եք, բայց իրականում ոգևորվում եք ամեն նման բանից, որովհետև օգտագործելու առիթ է ձեզ համար:
Ո՞նց կարելի է էս աստիճանի անբարոյականություն դրսևորել:
Հայաստանը փոքր երկիր է, այստեղ ամեն ինչ շատ շուտ իմացվում է՝ ով, ոնց, ինչպես...
Համոզված եմ, իրավապահները շուտով բոլոր հարցերի պատասխանները կտան:
Ցավակցում եմ մահացած երիտասարդի հարազատներին: Համբերություն ձեզ:
ԷՍ Ի՜ՆՉ ԱՐԵՑԻՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԵՏ
Ոչ մի պատահական բան։ Մեր հանրային կյանքում գեներացվող ատելությունը, տգիտությունը, դավաճանությունն ու անհանդուրժողականությունը մի օր պետք է այս դրսևորումն ունենար։
Երբ սրա իշխանությունն իր քարոզարշավը մուրճով է սկսում ու անհնազանդ դատավորներին ահաբեկում պատերին ծփելու խոստումով, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ ԱԺ նիստի ժամանակ քպ-ական «հարվածող բրիգադն» իջնում է իր տեղից և հարձակվում ընդդիմադիր պատգամավորի վրա, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ փողոցային խուլիգանի վարքագծով, հետևից ընդդիմավոր պատգամավորին հարվածող քպ-ական պատգամավորն հրապարակայնորեն պատասխանում է, որ «պետք ըլնի դեմից էլ կխփի», ու շարունակում «պատգամավոր» աշխատել, շարունակությունն այսպիսին է լինում․․.
Երբ ՊՊԾ պետը կին պատգամավորի մազերից քաշելով նրան դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ կարմիր բերետավորները բռնություններ են գործադրում անգամ պատգամավորի նկատմամբ, ու շարունակում մնալ ծառայության մեջ, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ, քաղաքական նկատառումներով, բաժնի պետի տեղակալը կտտանք է գործադրվում, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Թուրքից խաղաղություն մուրացողի, քաղաքական քստմնելի անունակի երկրում իշխանություն պահելու միակ ռեսուրսն այսպիսին է լինում՝ բռնության և տգիտություն․․․
Փրկելու ենք քեզ, Հայաստան:
Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է:
Ոստիկանության այս խայտառակ հաղորդագրությունը լիովին բավարար է քննության ողջ ընթացքը կասկածի տակ դնելու համար, քանի որ (1) նախապես հերքվում են «անցանկալի» վարկածներ (կենցաղային է, քաղաքական չի…), (2) նախապես հաստատվում են «ցանկալի» փաստեր (որսորդական հրացան, այլ ոչ թե ինքնաձիգ):
«Հերքելով»՝ հաստատեցին
Ոստիկանությունը շտապեց արձագանքել ՔՊ-ականների բարեկամների կողմից Ապարանում կատարած սպանությանը:
Այս իշխանության որակը տեսնո՞ւմ եք: Ուրեմն ադրբեջանի փոխարտգործնախարարը մեկ ամիս է արդեն հայտարարել է, որ Նիկոլն ու Ալիևը պայմանավորվել են հայկական 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, բայց պաշտոնական որևէ հերքում մինչ այս պահը չի հնչել:
Իսկ այս դեպքը գիշերվա 00:30-ին փորձեցին հերքել:
Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում:
Քաղաքական կլիներ, եթե ԱԺ-ում հայտնի քաղաքական հարցի շուրջ առաջացած վեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը սպաներ Ալեն Սիմոնյանին, երբ նա Էդմոնին անբարոյականի զավակ անվանեց:
Մահեր՝ ընդդեմ կյանքի․․․
Սպանություններ, կրակոցներ, մահեր, օրը ցերեկով, գիշերները, հեչ կարևոր չէ․․․Սա 21-րդ դարի Հայաստանն է, եղկելիների «խաղաղության դարաշրջանը», «ապագան»՝ առանց ապագայի․․․
Հասարակության ինչ-որ հատված համաձայն է ապրել մահերի և կրակոցների ներքո․․․ Հասարակության այդ հատվածի ուղեղը դավաճանները կերել են, մթագնել է նրանց բանականությունը, նրանք արդեն չորս տարի հայտնի հոգեխանգարմունքի մեջ են․․․ չեն արթնանում․․․
Իշխանությունը զավթածը, զավթել է նաև հայ մարդու կյանքի իրավունքը, ապրելու իրավունքը, ազատ կամարտահայտության իրավունքը․․․․Հայ մարդը դարձել է մահվան «մատերիալ», դավադիր մահվան․․
Նիգավանում կրակել են, երիտասարդ մարդիկ են սպանվել, ոստիկանությունը տափակ տեքստով հաստատում է․․․․
Էլի են լինելու «որսորդական գնդացիրներից» կրակոցներ․․․լինելու են այնքան, քանի դեռ մահաբեր ստրուկը իշխում է մեր հայրենիքում․․․Եթե հիմա էլ լռենք, ամբողջ երկրի անունը կփոխվի եւ երկիրը կդառնա մի անվերջ եռաբլուր․․․
Մենք իրավունք չունենք սա հանդուրժել, երկար համբերեցինք․․․ Ու մենք պարտավոր ենք նրան հեռացնել, ռադ անել, պարտավոր ենք․․․
Մահվան ու կյանքի էս պայքարում կյանքը պարտավոր է հաղթել ու հաջողել․․․
Հակառակ դեպքում մենք ի՞նչ կոչվելու արժանի կլինենք․․.
Պապլավոկի զուգարաններում, Երևանի փողոցներում ու պետական կառույցներում տեղի ունեցած մարդասպաննությունների հաշվին քաղաքական ու ֆինանսական կապիտալ ստեղծած ստահակները երեկվանից փորձում են Արագածոտնի ողբերգական դեպքը, որը, ըստ Քննչական կոմիտեի, տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության ժամանակ ծագած վեճի արդյունքում, ներկայացնել քաղաքական երանգներով։
Իհարկե, Պապլավոկի զուգարանում քաղաքական ծնունդ ստացած այս սրիկաները ամեն ինչ անելու են, որպեսզի փորձեն մեր ու իրենց մեջ հավասարության նշան դնել, բայց փաստ է մնում, որ դրա համար ստիպված են խեղաթյուրել ու հորինել պատմություններ։ Օրինակ՝ Ապարանում ճանապարհային վեճի ընթացքում ծագած ու ողբերգական ելք ստացած միջադեպը ներկայացնել, թե իբր տեղի է ունեցել վարչապետին հայհոյելու համար և որ ոչ ավել, ոչ պակաս ՔՊ-ական պատգամավոր, փոխմարզպետ ու նրանց ընտանիքներ են մասնակցել դեպքին։
Բայց Պապլավոկի զուգարանի քաղաքական ծնունդները միանշանակ ձախողելու են, ձախողելու են, որովհետև Պապլավոկի զուգարանը, մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը նրանց քաղաքական ԴՆԹ-ի մեջ են, ոչ մեր։
Բաժանորդագրվել լրահոսին