ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Համացանցի արձագանքը՝ Երևանի ավագանու ընտրություններին
18.09.2023

ԿԸՀ-ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից


«Հանրային ձայն» կուսակցություն-9,68%


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57%


«Արդար Հայաստան» կուսակցություն-1.12%


«Հաղթանակ» կուսակցություն-1.71%


«Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74%


«Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11%


«Ազգային առաջընթաց» կուսակցություն-18․89%


«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34%


«Հանրապետություն» կուսակցություն-11.32%


«Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55%


«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8%


«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-1.01%


«Ապրելու երկիր» կուսակցություն-3.64%


«Մայր Հայաստան» դաշինք-15.43%


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը, որպեսզի առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։ Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող

ԿԸՀ-ի կայքում բոլոր 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝
«Հանրային ձայն» - 7
«Քաղաքացիական պայմանագիր» - 24
«Ազգային առաջնթաց» - 14
«Հանրապետություն» - 8
«Մայր Հայաստան» - 12*
Պետք է հաշվի առնել, որ մուտքագրման հնարավոր վրիպակների ճշգրտման ու վերահաշվարկի արդյունքում այս պատկերը կարող է փոխվել: 100 քվեի տատանումը կարող է որոշիչ լինել:
* - Տես Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ մասը:

Սյուզի Բադոյան, լրագրող

Մեծ հաշվով հաղթել է Անդրանիկ Թևանյանը և պարտվել է Ռուբեն Վարդանյանը, ընդ որում խայտառակ ձևով:
Մանեի վրա Ռուբեն Վարդանյանի կալիբրի մարդը, իր դեմքով ու կուսակցության հենարանով դրան բարդելով, միլիարդներ ծախսեց, լուրջ քարոզարշավ արեց, ԶԼՄ-ների հետ աշխատեց, որ դրան ՉՔՆՆԱՐԿԵՆ ու .…ի տոգը` զրո:
Այս կինը իսկի 4% շեմը չհաղթահարեց, որ շարքային ավագանի դառնա կամ պետք գա անտիավինյան պրոեկտին:
ՄԻՆՉԴԵՌ Թևանյանը համարյա 16% վստահության քվեով տղա ա՝ միայնակ խաղալով:
Ու սա իրեն փրկեց որպես գործիչ հնարավոր ճահճացող վիճակից, նոր որակի քաղաքական ֆիգուր դարձրեց, փաստացի մարդը չուներ կուսակցություն, չուներ սեփական թիմ, սթաֆ, առևտուր չարեց ուժերի հետ ու առանց միլիոններ ծախսելու, առանց քաղաքի տղերքի «տասովկեքի», առանց կիրառելու ծանրակշիռ քարոզարշավի գործիքներ, խփեց դամա:

Նաիրի Հոխիկյան, լրագրող

Երևանի ավագանու ընտրության արդյունքները ծանր, շատ ծանր իրավիճակ են ստեղծել իշխանության համար։ Առաջիկա օրերին ՔՊ-ն ու Հանրապետություն կուսակցությունը կփորձեն պայմանավորվել Դոգի հետ՝ կոալիցիա կազմել։
Չեմ բացառում, որ շնիկը կգնա այդպիսի համագործակցության՝ համ կդառնա քաղաքական գործոն, համ էլ բանտից դուրս կգան իր հարազատները, իր վրայից կհանվի քրեական հետապնդումը։ Ի վերջո, մի անգամ ՔՊ-ի համար աշխատած մարդը երկրորդ անգամ էլ կարող է աշխատել։
Չեմ բացառում նաև, որ նույն Դոգը կարող է գործարք առաջարկել ընդդիմությանը՝ լավ հասկանալով, որ Նիկոլի քաղաքական կյանքը սպառված է և գնում է ոչնչացման, հետևաբար պետք է տաք տեղ փնտրել։
Ամեն դեպքում ես շատ ցավում եմ, որ հայերի մեջ սրբապղծությունը հարգող մարդ կա։ Ինչպե՞ս կարելի է կողմնակից լինել մի մարդու, ով հեռվից նստում ու ամենաայլասերված հայհոյանքն է հնչեցնում ուրիշների հասցեին, անարգում մարդկանց սրբությունները։ Փաստորեն մոտ 22,500 այդպիսի մարդ կա։ Ցավում եմ։
Ցավում եմ նաև Նիկոլի համար ողջակիզված այն նախարարների համար, որոնք առաջիկա օրերին կզրկվեն պաշտոններից ու կդառնան բոմժ։ Նիկոլն այդպես է, փչացնում, հետո զոհաբերում է իր կողքի բոլոր մարդկանց:

Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ 

Այս պահին կարող ենք անել միայն հրատապ հետևություն/վերլուծություն, խորքայինի համար մի քիչ ժամանակ է պետք։ Ընտրությունների գիշերվանից հետո շվարած հանրությունը, գիտակից շերտերը, մենք բոլորս հետևությունների կարիք ունենք։
Հրատապը հետևյալն է. իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը։ Այդ ճանապարհին նա կարող է անգամ գնալ հանրության հետ իբր փոխզիջման և քաղաքապետ դնել ոչ թե «չընտրված Ավինյանին» (մեղքը բարդելով նրա վրա), այլ՝ մեկ ուրիշ ՔՊ-ականի։ Երեք խմբակցությունների և հանրային ճնշման խնդիրն է՝ խափանել «անասնագողության» ծրագիրը։
Բայց նույնիսկ եթե դա լինի, խորքային հետևությունները, զարգացումները և սպասվող հեռանկարը սրանից չեն փոխվում։ Դրա մասին առաջիկայում մանրամասն կխոսեմ։ Երեկվանից շատ բան է փոխվել։

Արմեն Գալջյան, ավագանու ՔՊ-ական թեկնածու

Չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ, Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում: Քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում: Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան: Շնորհակալություն եմ հայտնում մեր օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար:

Ավետիք Չալաբյան, «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող

Համոզված եմ, որ բոլորդ արդեն գիտեք Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների մասին: Որպես դիտորդական առաքելության համակարգող, ես իրավունք չունեմ դեռևս քաղաքական գնահատականներ տալ, սակայն երեկվա լարված օրվանից հետո, կարող եմ հիմա արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝
ա) մասնակցությունը այս ընտրություններին աննախադեպ ցածր էր, սա ցավալի փաստ է, սակայն և հստակ ուղերձ է բոլոր քաղաքական ուժերին, որ քաղաքացին իրենցից որակապես ավելի բարձր ակնկալիքներ ունի,
բ) իշխող քաղաքական ուժը, վարչական ռեսուրսների համատարած գործադրման պայմաններում, այս ընտրություններին Երևանում ստացել է 2.5 անգամ ավելի քիչ ձայն, քան 2021 թ համապետական ընտրություններին, սա ինքնին շատ բան է ասում այդ ուժի հանրային հեղինակության մասին,
գ) տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց՝ հնարավոր է, և դա ճանապարհ է բացում մեր երկրում քաղաքական մենաշնորհների վերացման և իրապես ժողովրդավարական զարգացման համար,
դ) երեկ բավական որակյալ աշխատանք են իրականացրել ընտրական հանձնաժողովների մեծ մասը և դիտորդական առաքելությունները (մասնավորապես մեր «Հայաքվե» առաքելությունը), դա հավելյալ գործոն է դառնում, որպեսզի մեր քաղաքացին համոզված լինի, որ ի վերջո մեր երկրում իր ձայնն է որոշելու, և արժևորի իր այդ մեկ կարևոր ձայնը,
ե) անկախ նրանից, թե Երևանի ավագանում հիմա ինչ կոնֆիգուրացիա կձևավորվի, այն խիստ մրցակցային է լինելու, և դրանից միայն կշահի մեր քաղաքը և քաղաքացին:
Այլապես, դեռ շատ անելիք կա՝ առողջացնելու մեր քաղաքական համակարգը, և վերականգնելու նրա նկատմամբ մարդկանց վստահությունը: Բայց մենք վճռական ենք՝ գնալու այդ ճանապարհով, և համոզված ենք, որ այդ ճանապարհին նոր հաջողություններ են մեզ սպասում: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր երեկ անձնվիրաբար աշխատեցին մեզ հետ ընտրական տեղամասերում, և պաշտպանեցին ձեզնից յուրաքանչյուրի ձայնը:

Վարդան Ղուկասյան, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար

Առաջացել է քաղաքական ճգնաժամ՝ 33 մանդատ ընդդիմադիրների մոտ է, 32-ը՝ ոչ ընդդիմադիրների: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը միանշանակ կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ, դառնան՝ 32: Այս թևը՝ Մարության, Թևանյան, ու ես՝ 33: «Հանրային ձայն» կուսակցությունը բացում է իր դռները՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առջև, ովքեր դեմ են այս իշխանություններին, միավորվելու, կոալիցիա կազմելու: Ես կողմ եմ, որ Թևանյանը կամ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Վետո՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վրա երեկ դրել է Երևանի ժողովուրդը: Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 28 տոկոսը. սա նշանակում է՝ անվստահություն իշխանությանը: Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդավարությամբ այնքան է զզվեցրել մարդկանց, որ մարդիկ փոփոխություններն այլևս ընտրությունների միջոցով չեն տեսնում:

Հենրիխ Դանիելյան, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար

ՔՊ-ն պարտվեց. սա առաջին հերթին նիկոլի պարտությունն է, նա այլևս չի վայելում ժողովրդի վստահությունը:
Օրեր առաջ տեղի ունեցավ իշխանությունների խայտառակ երթը, որով որ նրանք տապալվեցին ու ցույց տվեցին հայ ժողովրդին իրենց իրական դեմքը, իսկ իրենց իրական դեմքն այն է, որ նրանք վարչական ռեսուրսով հանդերձ 4800 մարդ էին կարողացել հավաքագրել` ներառյալ հնդիկներ:
Երևան քաղաքի ավագանու ընտրություններին իրավունք ուներ մասնակցելու 824 հազար 250 քաղաքացի, սակայն մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի, այսինքն 589 հազար 697 քաղաքացի ընդհանրապես մերժել է նիկոլին ու նիկոլիզմը, բոյկոտել է նրա հետ որևէ ընտրության գնալը. դա քաղաքացիների ուղերձն է նիկոլին և քպ-ականներին, որ նրանք այլևս իշխանություն չունեն:
Սրանք վստահ էին, որ հաղթահարելու են անցողիկ շեմը` հավաքելով 50+ տոկոս, այսինքն ձայների մեծամասնությունը, բայց ընտրությանը մասնակցած քաղաքացիները չարդարաձրեցին նրանց սպասելիքները, այսպիսով քպ-ն հավաքեց 32,57 տոկոս` չհաղթահարելով անցողիկ շեմը:
Ժողովրդի անունից այլևս տերերիդ մոտ զիջումներից չխոսես: Դու ու քո քաղաքական թիմը ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ եք պարտության սիմվոլ, այլև Հայաստանի ներքաղաքական կյանքում եք պարտության սիմվոլ:
Ձեր իշխանության ամոթի երթը, ամոթի ընտրություններն արդեն խոսում են քո` Հայաստանում իշխանություն չունենալու մասին:

Վազգեն Սաղաթելյան, ակտիվիստ

Նոր մի նիկոլական ***ի տղու մոտ գրառում տեսա, թե բա «վախենում եմ դուրս գալ փողոց՝ իմանալով, որ էդքան մարդ վստահել ա իրենց ապագան Դոգին»:
****ի ծնունդ, մենք էսքան ժամանակ ոնց ենք դուրս եկել՝ իմանալով, որ քո պեսները սաղ երկիրն են վստահել Նիկոլին։
Դոգն իր հերթին միանալու բավականին կոնստրուկտիվ առաջարկ ա արել մյուս ուժերին՝ չուզելով քաղաքապետի պաշտոն:
Էս պահին պետք ա կողմ դնել էն հանգամանքը, թե ով ում ինչքան ա քրֆել ու միանալ Նիկոլի դեմ:
Ավելի մանրամասն այս մասին դեռ կխոսենք օրվա ընթացքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին