ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Համացանցը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ուղերձը
24.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասել է հետևյալը․ «ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել ու չի դավաճանել դաշնակիցներին, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու ու հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։ Կոչ ենք անում ու հորդորում մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը, ու մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին ու ներքին անվտանգությունը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։ Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ մեր անկախությունը պաշտպանելու համար։ Անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ արտաքին ու ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»։ Նա նշել է, որ ՀԱՊԿ ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն ՀՀ արտաքին անվտանգությունն ապահովելու համար և որ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից։ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ պետություն, բայց այդ ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը և որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ «Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում են անկախության պաշտպանության շարժումը։ Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի ՀՀ անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող ՀՀ վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է։ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը ես եմ, ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դու ես։ ՀՀ քաղաքացին չի կորցրել ու չի կորցնի հպարտությունն ու հաստատակամությունը, ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, ազատության համար մղվող պայքարում»,- ասել է նա։

Քրիստինե Վարդանյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ավելի պարզ. սա ուղերձ էր մինչև վերջին հայը հանուն «արևմուտքի» և ընդդեմ ՌԴ-ի կռվելու և Հայաստանը Ուկրաինա դարձնելու մասին:
Ժողովուրդ, մենք ոչ մի կաթիլ ավել արյուն կամ արցունք չունենք այլ երկրի համար թափելու:
Եթե որևէ մեկը կա, որ ուզում է ՌԴ-ի դեմ կռվի հանուն «վեհ» արժեքների` այդ ճակատն արդեն կա` Ուկրաինայում` 2022թ-ից:
Հայաստանը նոր ռազմաճակատ սարքել պետք չի դրա համար:
Քանի կա նիկոլը, մեզ ուրիշ թշնամի պետք չի: Կա՛մ նիկոլը, կա՛մ մենք։

Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

Փաշինյանը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Բայց դա էլ բավարար չէ, ու նա նաև քաղաքացիական բախումներ է հրահրում։
Քաղաքական փոփոխությունների այլընտրանքը թուրքական տանկերն են Երևանում....

Հովհաննես Իշխանյան, ռեժիսոր

Քննարկումներ են, թե հաջորդ իշխանությունները գան, ինչ են անելու։
Բայց պետք է հասկանալ, որ այս երկու օրը Հայաստանի ճակատագրական օրերն են, այլևս կարող է Հայաստանի անձնագիր գոյություն չունենա աշխարհի երեսին, Էրդողանը հիմա Նախիջևանում է ու եթե սրան շտապ ռադ չանենք, Սյունիքի վրա հարձակումը երկու, երեք օրվա հարց է։
Իսկ հաջորդ իշխանության անելիքը պարզ է, էն բոլոր մասնագետներին, որոնց սա տշել ա կամ բանտարկել ա պետական ապարատից, որ Արցախը հանձնի, կվերադարձվեն պետական ապարատ։
Երբ պետական ապարատի նպատակը կլինի Արցախը պահելը, հայերին պաշտպանելը, բոլորի միտքը, գործը լծված կլինի դրան, այդ թվում՝ հենց ձերը, ով հարցնում է, թե ինչ են անելու։
Հայաստանում 5 տարի պետական ապարատը զբաղվել ա Արցախի ու Սյունիքի հանձնմամբ, դրա համար ենք էսօր սենց։
Բայց կրկին, վիճակն աներևակայելի է, շատերի աչքերն ուղղակի չեն տեսնում այն, ինչ ես տեսնում եմ մոտ ապագայում ու ուղեղիս մեջ պտտվում են այդ պատկերները, եթե սա չվերանա, ուղեղիցս դուրս է գալու իրականություն։
Անգամ, եթե ասեն, որ հումանիտար միջանք են տալիս, էլի սուտ է լինելու։

Աննա Գրիգորյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Նիկոլն այսօր ազդարարեց նոր պատերազմի ու նոր կորուստների մասին (Խոսքը միայն «Զանգեզուրի միջանցքի» և «անկլավների» մասին չէ):
Կարմիր գիծը քաշված է:
Կա՛մ Նիկոլը մնում է իշխանության ու Հայաստանը դարձնում է Ուկրաինա, ընդ որում միջազգային բացարձակ մեկուսացման մեջ, կա՛մ մենք վռնդում ենք Նիկոլին և փորձում փրկել Հայաստանը:
32 տարի անց մենք ստիպված ենք նորից պայքարել մեր անկախության և ինքնիշխանության համար: Այո այսօրվա մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անկախության է, որը հետևողականորեն ոչնչացվում է Նիկոլի (թուրքական-գործակալական ցանցի) կողմից։

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Եթե Նիկոլը խոսում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու մասին, ուրեմն 100 տոկոս համոզված եղեք, որ մի փորձանք բերելու է երկրի գլխին ու ուղիղ հակառակն է անելու: Սա երկիրը սարքելու է աշխարհաքաղաքական տաք բախումների թատերաբեմ, որի արդյունքում ոչ միայն անկախություն ու ինքնիշխանություն չի մնալու, այլ քարը քարին չի մնալու, երկիր չի մնալու:
Թող յուրաքանչյուրը իրեն հարց տա, թե վերջին 5 տարիներին Նիկոլի ո՞ր ասածն է իրականություն դառել կամ քանի անգամ է մի բան ասել ու ուղիղ հակառակն արել:
Ձեզ հարց տվեք, վերջին հինգ տարիներին ավելի շատ հպարտության, վեհության, ապահովության զգացում եք ունեցել, թե՞ ստորացման, ցավի, կորստի, վտանգի, անելանելիության ու անորոշության։

Բաբկեն Հարությունյան, «Հայրենիք» կուսակցության անդամ

Նիկոլը այսօրվա ուղերձով փորձեց երկու խնդիր լուծել.
1. Ստեղծել տպավորություն, թե իբր ինքը անկախության պահպանման կողմնակիցն է, իսկ ընդդիմությունը` ոչ,
2. Տոնայնությունը խստացրած ազդարարեց, որ ՌԴ և ՀԱՊԿ-ն այլևս վերջնական սպառել են համապատասխանել Հայաստանի շահերին, այսինքն Հայաստանը պատրաստվում է փոխել արտաքին քաղաքական կուրսը, բայց թե ե՞րբ, հերթական անգամ թողեց անորոշ։ Դրանով իսկ ռուսական կողմի հետ տեղ թողնեց բանակցությունների։
Ինչպիսի՞ն է իրականությունը.
1. Նիկոլը ընդդիմադիր ժամանակ հակառուսական գծի ակտիվ գործիչ էր, իսկ երբ դարձավ իշխանություն` հերքեց իր ընդդիմադիր տարիների ՌԴ-ին ուղղված մեղադրանք-պնդումները և դարձավ ակտիվ ռուսամետ` հանուն սեփական իշխանության պահպանման։ 2. 2. Բացի ռուսներին գերակտիվ մեղադրելուց և Հայաստանում հասարակական հակառուսական տրամադրությունները պիկին հասցնելուց, դեռ ոչ մի գործնական քայլ չի արել` ոչ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ոչ ԵԱՏՄ-ից և ոչ էլ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու ուղղությամբ։
Այսինքն, գոնե մինչև այս պահը, Նիկոլը հակառուսականության հիմքեր է նախապատրաստում, բայց այլ, ավելի լուրջ գործողություններից ձեռնպահ է մնում։ Նրա Նպատակը` իր իշխանության պահպանման խնդիրն է, նաև Ռուսաստանի աջակցությունը հերթական անգամ ստանալը, իսկ շանտաժի միջոցը Արցախի վերջնական կորստից հետո մեղավորներ նշանակելն է` ի դեմս Ռուսաստանի և ընդդիմության։
3. Երևանի ընտրություններում շատ քիչ ձայներ ստանալուց և ձախողվելուց հետո Նիկոլը սպառնում է իրենից դժգոհ քաղաքացիներին և ընդդիմադիր ուժերին` քողարկելով սեփական իշխանության պահպանումը անկախականների և ոչ անկախականների թեզով, հերթական արհեստական բաժանումը մտցնելով ժողովրդի մեջ, ընդդիմություն խաղացող ուժերին ֆիկտիվ հիմք տալ համախմբվելու իր շուրջը, իսկ իրականում` նպատակ ունենալով պահել սեփական իշխանությունը։
Ամփոփելով նրա ուղերձը` պարզ է դառնում, որ հանուն իր իշխանության պահպանման Նիկոլը պատրաստ է լինել և անկախական, և ոչ անկախական, ինչպես նաև ընդունել է, որ անվերադարձ կորցրել է ժողովրդի աջակցությունը և մնացել ուժային կառույցների հույսին։

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Նիկոլը իրան հռչակեց «Հայաստանի անկախության պաշտպանության շարժման» ղեկավար։
Վախեցեք նիկոլի հայրենասիրական ճառերից։
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից թողեց միայն «վերջ»-ը։
Հիմա Հայաստանի հերթն ա...

Մենուա Սողոմոնյան, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ

Ինքնիշխանության պաշտպանի դիմակի տակ հանդես է գալիս մարդ, ով ոտնահարել է Հայաստանի Երրորդ Հանրապետության սահմանադրաիրավական հիմքը՝ Անկախության հռչակագիրը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և հրաժարվելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հանձնառությունից։
Ինքնիշխանությունից խոսում է մեկը, ով Թուրքիայի պատվերով հայ ժողովրդին ստիպում է հրաժարվել Արարատ լեռից՝ որպես խորհրդանիշ՝ պատկերված ՀՀ զինանշանի վրա։
Ինքնիշխանությունից խոսում է մեկը, ում թիմակիցների զգալի մասը ազդեցության գործակալներ են, և հուսանք, շատ շուտով հանրությանը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ կներկայացվի՝ ով ով է։

Ռուբեն Մխիթարյան, պրոդյուսեր

2018-ին Նիկոլը հայերին անվանում էր Հայաստանի հպարտ քաղաքացիներ, Արցախի հպարտ քաղաքացիներ: Ու ճիշտ էր անում, քանի որ նրանք իրոք հպարտ էին:
Հպարտ էին, որովհետև ունեին հաղթանակած պետություն, ազատագրված Արցախ, խնդիր լուծելու պատրաստ 2 բանակ, միջազգային հեղինակություն և հպարտանալու շատ ու շատ այլ բաներ:
Վերը նշածս հպարտության առարկաների կերտման հետ ոչ Նիկոլը, ոչ իր թիմակիցները ոչ մի կապ չեն ունեցել:
2023-ին 2018-ի հպարտ քաղաքացիներից զոհվել է առնվազն 5.500 մարդ, վիրավորվել է մոտ 20.000-ը, կովիդի զոհ է դառել մոտ 4.000 մարդ, ոչ մարտական գործողություններից բանակում զոհվածների թիվը տվել անցել է ցանկացած ողջամիտ բացատրության վրայից, ճանապարհներին խոշորագույն ավթովթարների զոհերը, Սուրմալուի զոհերը, այս զոհերը... այն զոհերը...
Հպարտ քաղաքացին պարզվեց որ և տուգանքի մատերիալ է և հանուն «ոչնչի» զոհվող:
Նիկոլը հպարտ մահվան ոչ միայն մունետիկն էր, այլ նաև գործիքը, իրականացնողը:
Այո, 2018-ին, հարգելի ՀՀ քաղաքացի, դու իրավունք ունեիր քեզ հպարտ համարելու, սակայն չէիր հասկանում ինչի հաշվին:
Նիկոլը հենց ՔՈ հաշվին է պատրաստվում գործել: Հենց ՔՈ, ՔՈ ԵՐԵԽԱՆԵՐԻ և ՔՈ ԱՊԱԳԱՅԻ հաշվին:
Հաջորդ հերթական զոհը հենց ձեր տնից է լինելու: Քեզ թվում է, թե դա անհնա՞ր է: Ասորիներին էլ էր թվում, թե միշտ պետություն են ունենալու։

Գառնիկ Դանիելյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Անկախությունն ու ինքնիշխանությունը մսխել ես դո՛ւ։
Արցախում տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն ես դո՛ւ։
Վախվորած ծայրագավառ դառնալու հեռանկարը բացել ես դո՛ւ։
5 տարի Հայաստանին ու Արցախին դավաճանել ես դո՛ւ։
Մեր անվտանգությունը, դաշնակիցների հետ հարաբերությունները խաթարել ես դո՛ւ։
Ժողովրդավարության, երջանկության, ազատության էջը փակել ես դո՛ւ։
Ինքնիշխանության մասին բարբաջանքներդ պահի՛ր թիմակիցներիդ համար, դու այլևս չունե՛ս լսարան, չունե՛ս հանրային աջակցություն, չունե՛ս լեգիտիմություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին