ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Համացանցը քննարկում է Ալեն Սիմոնյանի գրառումը
30.01.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում այսօր՝ հունվարի 29-ին, հետևյալ գրառումն էր կատարել. «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Իմ կարծիքով, մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»:

Տաթևիկ Հայրապետյան, ԱԺ նախկին պատգամավոր

Սահմանադրությունը փոխեցին, Անկախության հռչակագիրը մի կողմ դրեցին, հիմա անցան զինանշան ու օրհներգ փոխելուն, մի օր էլ կասեն՝ պետության անունը եկեք փոխենք, որ համապատասխանի ժամանակակից պահանջներին...
Իսկ իրականում իրենց է պետք փոխել, մարդկանց, որոնք եկան գոռալով «ոչ ադրբեջանացմանը» ու դրանից կարճ ժամանակ անց համաձայնեցին դառնալ մեր հակառակորդների ցանկությունների կատարողը, որքան շուտ հաջողենք հեռացնել կոլաբորանտներին, այնքան լավ մեր պետության համար...

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Թուրքերի պարտադրանքների հերթական չափաքանակն է իջել սրանց:

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Հասան Գերբի՞ն։ Սպասելի էր, չէ՞, որ այնտեղ Արարատ լեռն ա պատկերաված. թուրք տերերի հերթական հրահանգն են կատարում` հեռացնել այն։

Լիզա Ճաղարյան, լրագրող

«ԱԺ խոսնակն ընդգծել է՝ այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան»:
Պարզաբանեմ ասվածը.
- ԱԺ խոսնակը թքարտադրության մասնագետ Ալենն է,
- «այն»-ը Հայաստանի Հանրապետության օրհներգն է։
Առաջին կետն արդեն իսկ ողբերգազավեշտ է, բայց եթե միայն Ալենը լիներ մեր դժբախտությունը, մի կերպ կարելի էր դիմանալ։
Իսկ ահա «հայկական երաժշտության հետ« կապ չունեցող երգի հեղինակը Բարսեղ Կանաչյանն է` հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, «Գուսան» երկսեռ երգչախմբի վերահիմնադիրը Կոմիտասի հիվանդությունից հետո։ Կանաչյանը գրել է շուրջ 30 խմբերգ («Հոյ­­նար», «Դա­­լի­­լո», «Վար­դե­րի հետ» և այլն) և հայ բանաստեղծների խոսքերով 10 մեներգ՝ դաշնամուրի նվագակցությամբ («Օրոր», «Ասում են ու­­ռին», «Ալ­­վար­­դի երա­­զը» և այլն), որոնք առանձնանում են մեղեդայնությամբ և վոկալի նուրբ զգացողությամբ։ Հեղինակ է նաև 20 մանկական երգերի և «Աբե­­ղա» (ըստ Լևոն Շանթի «Հին աստ­­ված­­ներ» դրամայի) երգային օպերայի։ Կանաչյանի ստեղծագործության մեջ առավել ուշագրավ է «Նա­­նոր» վիպական-դրամատիկական խմբերգային ծավալուն պատկերը, որը հայ դասական խմբերգային արվեստի նշանավոր երկերից է։ Հայտնի է «Բա՛մ, փո­­րո­­տան» հայրենասիրական երգի նրա մշակումը։
(Մեջբերումները` Վիքիպեդիայից)
Եվ այսպես, Բարսեղ Կանաչյանը խաբար չէր, թե ինչ բան է հայկական երաժշտությունը, իսկ ահա շոուբիզի միջակից ցածր ներկայացուցիչ Ալենը խաբար է։
Չեխովն է ասել` խելացի մարդիկ սովորում են, իսկ հիմարները` սովորեցնում։
Ավելացնելու բան չունեմ։

Հակոբ Կարապետյան, Հայկ Մարությանի թիմակից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արդեն որերորդ անգամ, հայտարարել է ՀՀ օրհներգի փոխարինման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, դա արել է այս իշխանությանը բնորոշ գռեհիկ ձևակերումներով ու ծանծաղ հիմնավորումներով։
«ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան»,- ասել է Սիմոնյանը։ Նմանատիպ մի բան էլ նա ասել է ՀՀ զինանշանի մասին։
Մի բան է հաստատ․ վաղ թե ուշ պետք է փոխվի Հայաստանի իշխանությունը, և հաստա՛տ կփոխվի, իսկ թե արդյո՞ք կփոխվի ՀՀ օրհներգն ու զինանշանը, դա կորոշեն Հայաստանի քաղաքացիները համապատասխան ընթացակարգերով, ոչ թե թեթևամիտ իշխանավորների կապրիզով։ Իսկ մինչեւ փոփոխությունը պետք է հարգանք ունենալ գործող խորհրդանիշերի նկատմամբ։
Անձամբ իմ համոզմաբ, գործող օրհներգը՝ «Մեր Հայրենիք»-ը, շատ հայկական է, շատ սերտ կապ ունի մեր պետության ու պետականության հետ։ Շատ ավելի, քան Ալեն Սիմոնյանն ու իր ներկայացրած քաղաքական ուժը։ Զինանշանի հետ կապված գուցե որոշ վերապահումներ կան, բայց քանի դեռ դա ՀՀ զինանշանն է, ապա դրա վերաբերյալ պետք է խոսել ծայրահեղ հարգալից, մանավանդ, երբ պետական պաշտոնյա ես։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Մեր Երրորդ Հանրապետության հիմնադիրները հաստատ Ալենի չափ խելք ունեցել են, եթե չասեմ՝ Ալենն իրենց մոտ մի հատ գորշություն է, որ Առաջին Հանրապետության դրոշն ու զինանշանը վերցրել են. դա քաղաքական որոշում է եղել: Պատճառն այն է եղել, որ ֆիքսեն, որ Երրորդ Հանրապետությունը ինստիտուտցիոնալ հիշողության կրողն է Առաջին Հանրապետության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին