ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ: Երեկվանից ծավալվող իրադարձություններն ու Թորոսյանի հայտարարությունը քննարկումների թեմա են դարձել համացանցում:
Նիկոլական Արսեն Թորոսյանը բողոքում է։ Նեղված է։ Դիմում է հանրությանը՝ մեղադրելով մեղադրողներին։
Ինձ դա առանձնապես չէր հետաքրքրի, եթե նրա հանրային բողոքագրում չլիներ մի ուշագրավ միտք։ Անվանի նիկոլականը բառացի ասում է՝ «Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները»…
Հո՛պպա!!! Իսկ միգուցե պարոնը արդեն սկսել է հասկանալ, որ ղալա՞թ է արել 2019 թվի մայիսի 20-ին, երբ իր ղեկավարի կոչով մասնակցել է դատարանների արգելափակման «թատրոնին»։ Միգուցե արդեն խելքին հասե՞լ է, որ չէր կարելի մասնակցել անկախ պետական ինստիտուտների «հերն անիծելու» գործընթացին, որովհետև այդ աղբյուրից մի օր ջուր խմելու քո՛ հերթն է գալու, ուստի պետք չէր այն ապականել ու դարձնել կոյուղի։
Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ խելքը հասել է։ Ավելի շատ՝ կարծում եմ, որ փորձում է «կաշին փրկել»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սակայն դա չի նշանակում, որ ակնհայտ հանցանքի մեջ դեռևս չկասկածվողը կամ չմեղադրվողը անմեղ է և սուրբ:
Կարճ՝ Covidgate-ի մասին
1. Բյուջեն փո՞ղ է կորցրել այդ տարիներին: Կռահելի էր, տեսանելի էր, աներկբա էր:
2. Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել: Մամուլը գրում էր այդ մասին վաղուց:
3. Նիկոլին հիմա՞ էր պետք նման շոու: Այո, որ մի կողմից «հակակոռուպցիոն պայքարի» օբյեկտիվություն խաղա՝ մի քանի ուսապարկ զոհաբերելով, մյուս կողմից՝ շեղի թեմաները Արցախի վերջնական հանձնումից:
Բայց...
Փողից ավելի մեծ ու անդառնալի կորուստներ էին 10 000-ից ավել մահերը, որոնց մի զգալի մասը հենց Նիկոլի մեղքով են, քանզի նա էր, որ սահմանադրության բռնաբարման խաթր շարունակում էր բազմամարդ հավաքները, բուկլետաբաժանումը և դիտավորյալ ուշացնում կառանտինը:
Թե չէ Ավինյան, Թորոսյան, եսիմ ինչ...
Ուստի, այո, կովիդի գործով մարդիկ պետք է դատվեն, փողն էլ կվերականգնվի, գուցե:
Բայց քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրեական գործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են և հանրային ոշադրության մանիպուլյացիաներ:
Որոշել էին փող աշխատե՞լ համաճարակի ընթացքում, ամենախոցելի ոլորտում։ Այն ժամանակ երբ դեղի, թթվածնի, բուժօգնության կարիքն ունեին հազարավոր ՀՀ քաղաքացիներ։
Բայց արդյո՞ք այդ վնասը միայն ֆինանսատնտեսական արտահայտմամբ է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է այդպես ներկայացնելու համար։ Իսկ մահե՞րը։ Այդ շրջանում մահացած հազարավոր քաղաքացիները, ովքեր մնացին առանց բավարար թթվածնի, դեղերի և պատշաճ բուժօգնության։
Իսկ միգուցե այսքան մահեր չլինեին և Հայաստանն էլ բարձր մահացության առաջին հորիզոնականները չգրավե՞ր ճիշտ կազմակերպման դեպքում։ Միգուցե թթվածնի, տեղի խնդիր ամենևին էլ չլիներ, եթե ֆինանսական շահը չստիպեր պատճառ դառնալ հազարավոր հայերի մահվան։
Հանրությանը հաշտեցրել էին մահվան, այդպես էլ չպարզաբանելով մահվան իրական պատճառներն ու հանգամանքները (չէր իրականացվում պաթանատոմիական հետազոտություններ)։ Ասում էին՝ դե կորոնա է, տենց էլ պիտի լինի։ Բայց, ոչ, ոչ մի բան տենց չպիտի լիներ, ոնց եղավ:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով Հակակոռուպցիոն կոմիտեում COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների յուրացման փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի օբյեկտիվությունը։ Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են, սակայն տարօրինակն այն է, որ նույնիսկ նրա հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին նրա մասնակցության վերաբերյալ։ Օրինակ՝ ասում է, թե ինչո՞ւ իրեն հարցաքննության չեն հրավիրում, պատրաստ է ցուցմունք տալ՝ լավ հասկանալով, որ մեկ անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվելու դեպքում թուլանալու են իր հետագա՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակում հնարավոր կալանավորման հիմքերը։ Իհարկե, այսպիսի «ճարպկությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ կազմին շփոթեցնելն անհնար է, սակայն Արսեն Թորոսյանը հերթական անգամ մոռանում է, որ ինքն իշխանության ներկայացուցիչ է, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, ուստի իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտել քրեական վարույթի ընթացքին։ Բայց, կարծես սեփական անձի պաշտպանության բնազդն ամեն ինչից վեր է այսպիսի մարդկանց համար։ Հակառակ պարագայում՝ պետք է մեկնաբանել, որ Արսեն Թորոսյանն իր նախաձեռնությամբ, արտադատավարական եղանակով արդեն սկսել է օգտվել մեղադրյալի իրավունքներից:
Էն որ թորոսյան արսենը վախենում է, ճիշտն ասած, ինձ լրիվ մեկ է:
Էն որ պետք է վախով ապրի ցանկացած նիկոլական, դա ճիշտ է: Էն որ նիկոլը հուդայի հետ դժոխքում է վառվելու, դա էլ գրեթե փաստ է:
Տղերքն էին ափսոս, երկիրս էր ափսոս, որ սպանեցին էս տականքները:
նիկոլականների հետ պետք է պատասխան տան նրանց լեգիտիմացնողները, նիկոլից պաշտոն, պադավատ ու լափ ստացողները:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ կորոնավիրուսի և մարդկանց մահերի վրա փող աշխատելու մասին մեր Փաստահավաք խմբի ֆիլմը համառորեն անտեսվում է և իշխանության, և ընդդիմության կողմից: Եթե իշխանության դեպքում դա հասկանալի է՝ խոսքը իրենց հանցագործությունների մասին է, ապա ընդդիմության դեպքում պետք է եզրահանգել մեկ բան՝ խանդի դրսևորում է: Ընդդիմության ճնշող մասը իր ինտելեկտով և նպատակներով նիկոլականներից չի տարբերվում:
Փաստահավաք խումբը մի քանի հոգով, առանց ռեսուրսների կատարեց ավելի մեծ աշխատանք, քան ընդդիմությունը վերջին 2 տարում:
Ինչպես կասեր այս պարագայում «կլասիկ» «քաղաքական տրյապկան»՝ «Էս սպառնԸ՞Մ ես, ԱրսԸն...»....
Այո՛, որքան հասկանալի է, քայլիստ Արսեն «Գարդասիլիչը» «ՇՇԿՌՎԵԼ է»... Դեռ...
Ոչ միայն իր նախկին տեղակալի և բժիշկ-կոլեգաների ձերբակալությունից հետո չի հանդարտվում, այլև, իբր պատասխանում է հակակոռուպցիոնի Սասունին, բայց իրականում Նիկոլ Անհողին ու սպառնում, որ «թանկ է արժենալու» այս ամենը նրա համար... Բոլորն էլ հասկանում են, որ այս մակարդակի գործերը հակակոռուպցիոնի Սասունի հագով չեն և այս ամենի հետևում կապիտուլյանտի «ականջներն» են երևում, ով, ենթադրաբար պատժելով Արսենին, որը համարձակվեց բացահայտել ՔՊ-ի ներսում՝ վարչության ընտրությունների կեղծիքները, որի հեղինակն, իհարկե Նիկոլն էր, նաև կզսպի այլ քայլիստ տաքգլուխների, որոնք կարող են մտածել, որ ՔՊ-ում ոչնչով պակաս չեն քայլիստ Արսենից և համարձակվեն ժողովրդավարություն խաղալ և դուրս գալ ֆաշիստ Նիկոլի դեմ...
Քովիդի հետևանքով հազարավոր մարդկանց մահվան համար հավասար պատասխանատվություն է կրում նաև վարակի դեմ պայքարի համար արաղ և պինցետ առաջարկողը։
Ո՞ւմ վրա է մունաթ գալիս Արսեն Թորոսյանը... Իշխանությունն իրենք, կոռուպցիոներն իրենք, կորոնավիրուսն իրենց ժամանակ, քննիչ հանձնաժողովն իրենք, դատարաններն իրենցը, ժողովուրդն իրենցը: Վայելեք իրար:
Բաժանորդագրվել լրահոսին