Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 17-ին հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ հայտարարեց իր հրաժարականի մասին:
Վերջին 9-10 տարիների ընթացքում Հրաչյա Սարգսյանի հրաժարականը հանդարտ պայմաններում էր, որտեղ ինտրիգ փնտրել պետք չէ, և նա չհեռացվեց, այլ իր նպատակադրումներից ելնելով հրաժարական հայտարարեց:
Ի՞նչ է փոխվել Երևանում վերջին մեկ տարվա ընթացքում:
Եվս մեկ քաղաքապետ...
Հրաչյա Սարգսյանը քաղաքական անտեր է(ր), իսկ քաղաքական անտերներին իրենց քաղաքական հովանավորները ըստ անհրաժեշտության կիրառելուց հետո սովորաբար դեն են նետում:
Երեւանը 1,5 տարում փոխեց երկու քաղաքապետ ու մնաց անքաղաքապետ։ Ու սա արվում է օրը ցերեկով, մայրաքաղաքում իշխանությունը տրանսֆորմացվում է այնպես, որ այն հարմարեցվի իշխող ուժի թեկնածուին։ Այլ բացատրություն ուղղակի չկա։ Ինչ խոսք, շատ ներառական ու մասնակցային գործընթաց է` երեւանցիների ամբողջական ներգրավմամբ։ Իսկ իշխանությունն անշեղորեն կատարում է ինստիտուտներն ամրապնդելու իր խոստումը:
Հեռացող քաղաքապետի «անկեղծությունը»
Հիմա, երբ որ ավագանու ընտրությունները մոտ են ու կառավարության ու քաղաքապետարանի համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ
Հրաչյա Սարգսյան
17.03.2023
• Երևանի հեռացած քաղաքապետի հրաժեշտի խոսքի այս պարբերությունը լավագույնս ի ցույց է դնում այն հանգամանքը, որ Երևանում միայն ֆորմալ առումով է գործում տեղական ինքնակառավարում, քաղաքապետարանն իրականում վարչապետին ենթակա հիմնարկ է: Այդպես եղել է Սերժ Սարգսյանի օրոք, այդպես հիմա՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին:
Հրաչյա Սարգսյանը եկել է ոչ թե քաղաքին ու նրա ժողովրդին օգուտ տալու, այլ կառավարության ու քաղաքապետարանի հարաբերությունները «լավացնելու»:
Նա այդ գործը գլուխ է բերել ու հիմա պետք է հեռանա, որովհետև արդեն խանգարում է կառավարության նոր ֆավորիտի նախընտրական մարտավարությանը:
Ես աշխատել եմ 3 քաղաքապետի հետ, Հրաչյա Սարգսյանի հրաժարականի տեքստը լսելիս անկեղծ հուզվեցի։ Չնայած մեր շատ անհամաձայնությունների, երբեմն բուռն, բայց չեմ կարող չասել, որ Սարգսյանը իմ հանդիպած քաղաքապետերից լավագույնն էր։
Բաժանորդագրվել լրահոսին