ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Համացանցի արձագանքը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից հրաժարվելուն
10.03.2023

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- նշել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին:

Տիգրան Աբրահամյան, ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր

ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից:
Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է:
Ի՞նչ է անում Հայաստանը:
Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը:
Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը:
Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:
Գանք առանցքայինին:
Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց տալիս նեղացվածությո՞ւնը, ատամ է՞ կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա:
Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությունն է՞ շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով:

Վահե Եփրիկյան, փաստաբան

Սկզբից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ են կանչում, այժմ հրաժարվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի քվոտայից։
Էս համատեքստում հաշվի առնելով նաև, որ Յուրի Խաչատուրովն արդարացվել էր Մարտի 1-ի գործով` պարզ է, չէ՞` վերջինիս հետկանչն ամբողջությամբ արտաքին քաղաքական կործանարար ավանտյուրա էր, Մարտի 1-ի գործը` ներքաղաքական հաշվեհարդար։
Իսկ տարածաշրջանային էս պայթյունավտանգ իրավիճակում ՀԱՊԿ ալտերնատիվը ո՞րն է։
Մի հոգու աթոռապաշտային համաշխարհային մարմնավաճառության արդյունքում օգտագործվում ու ոչնչացվում է մի ողջ ազգ և պետություն։
#Նիկոլը_պետք_է_հեռացվի կամ պետք է հեռացվի քարտեզից Հայաստանը:

Վահան Բաբայան, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ

Հայաստանի արտաքին վեկտորը կտրուկ չի փոխվում, հաշվի են առնվում դրանից բխող տարբեր վտանգավոր հետևանքներ:
ՀԱՊԿ-ից հրաժարումը մեկ օրվա գործ չէ և Հայաստանի կառավարիչները այն իրականացնում են փուլերով և առանց շտապողականության, դա կարելի է անվանել «սողացող արևմտականացում»:
Մինչ ՌԴ զբաղված է պատերազմով, ԽՍՀՄ նախկին տարբեր երկրներ օգտվելով առիթից հեռանալու են ռուսական ազդեցությունից և մոտենալու արևմտյան քաղաքակրթությանը: Դա ակնհայտ երևում է Հայաստանի պարագայում և այդ սողացող իրավիճակը շարունակվելու է մինչև վերջին` կուլմինացիոն պահը, որը ի դեպ կարող է և լինել արդեն շատ արագ:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի իր քվոտայից։ Տեղեկությունը, որ նախ տարածեց Баграмян26 տելեգրամային ալիքը, հաստատեց արտաքին գործերի նախարարությունը:
ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հերթական դեմարշն է: Մեծ հաշվով ՀԱՊԿ-ից հեռանալու գործընթացը չի սկսվել այսօր: Այն առնվազն տեսանելի է դարձել այցյալ տարվա սեպտեմեբերյան մարտերից հետո, երբ ՀԱՊԿ դաշնակիցները չարձագանքեցին Հայաստանի ռազմաքաղաքական կարիքներին այնպես, ինչպես ակնկալում էր պաշտոնական Երևանը:
Քաղաքական, իսկ տվյալ դեպքում աշխարհաքաղաքական յուրաքանչյուր որոշում ունի և ունենալու է իր գինը: Ինչպիսին է լինելու ՀԱՊԿ-ից հեռանալու, այդ կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելու կամ այդ կազմակերպությունը լքելու ՀՀ իշխանության որոշումը:
Այդ որոշումը և դրա հետևանքները վերաբերելու են բոլորիս: Անվտանգության ոլորտում ցանկացած որոշում պետք է հիմնված լինի քաղաքական հաշվարկների ու հստակ, երաշխավորված այլընտրանքի, տեսլականի վրա:
Ուստի Հայաստանի իշխանությունը պետք է հստակ պատասխանի և հանրությանը տեղեկացնի` սա ՀԱՊԿ-ից դուրս գալու գորընթաց է՞, թե՞ ոչ: Եթե Երևանը ՀԱՊԿ-ը լքելու գործընթաց է սկսել, որը հղի է հետևանքներով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ապա ո՞րն է դրա այլընտրանքը, որքանո՞վ է այն երաշխավորում Հայաստանի անվտանգությունը և անխոցելի դարցնում նրան այդ թվում Մոսկվայի հակազդեցությունից:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից:
Մոսկվայում էնքան ծանր կտանեն էս որոշումը, որ գիշերները չեն քնի, Արևմուտքում էնքան կոգևորվեն, որ Փաշինյանին մի տուփ քաղցրաբլիթ կուղարկեն:
Էդ լրիվ՝ հեչ. կարևորն իմացանք, որ ընտենց պաշտոն կա: Տեսնես՝ ո՞ր երկրին է քվոտայով պատկանում ՀԱՊԿ հավաքարարի պաշտոնը:

Տիգրան Վարդանյան, ՀՀԿ խորհրդի անդամ

Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղալի պաշտոնի իր քվոտայից:
Իրականում զարմանալու ոչինչ չկա: Զուտ առաջարկում եմ Հայաստանի այսօրվա կառավարիչների քայլերի քրոնիկան վերհիշենք ու էլ ավելի հստակ եզրակացություն անենք:
Երբ սրանք բերվեցին իշխանության, առաջին քայլերից մեկը ՀԱՊԿ-ին հարված հասցնելն էր: Ի՞նչ արեցին: Առանց տեղյակ պահելու, առանց քննարկելու ետ կանչեցին այն ժամանակվա ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին ու քրեական գործ հարուցեցին:
Երբ ՀԱՊԿ-ն առաջարկեց զորավարժություն անել 44 օրյա պատերազմից առաջ` կապիտուլյանտն ու կապիտուլյանտկեքը հրաժարվեցին: Երբ ՀԱՊԿ-ն առաջարկեց ռազմատեխնիկական օժանդակություն տրամադրել Հայաստանին, էլի հրաժարվեցին: Երբ ՀԱՊԿ-ն առաջարկեց զորավարժություններ անել, սրանք էլի հրաժարվեցին:
Բայց սրան զուգահեռ, էս ծակ տոպրակներն, առավոտից երեկո մեղադրում են ՀԱՊԿ-ին անգործության մեջ: Էլ ի՞նչ պետք է անեն էլի ՀԱՊԿ-ից: Չնայած, որ ուզեն ինչ-որ հրթիռ կգցեն Կառավարության շենքի վրա. համ մենք կպրծնենք, համ իրենք:
Թե բա ՀԱՊԿ-ը «քխ»-ա: Էրդողանի ու Ալիևի ճուտը` Նիկոլը, ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի արագ ընթանա Հայաստանի վիլայեթացման պրոցեսը: Չնայած նրան, որ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը դարձնեն աշխարհաքաղաքական բախման կիզակենտրոն, որի վերջնարդյունքը լինելու է թուրքերին երկիրը ծախելը, ես վստահ եմ, որ այն ամենն ինչ իրենք ցանկանում են անել` չեն հաջողելու:
Իսկ մեր երկրի փրկությունը նախ իշխանափոխության, հետո նոր պատերազմի մեջ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին