ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայտնի մարդկանց շնորհավորանքները` հայ կանանց և աղջիկներին
08.03.2015
Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Առաջին պատմական իրադարձությունն այս օրը տեղի է ունեցել 1857 -ի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցել են քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքային վատ պայմաններն են եղել:
Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ, որը կանանց անզուսպ էներգիան ուղղորդում է շահագործողների դեմ պայքարին:
Տարոն Մարգարյան, Երևանի քաղաքապետ
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
սրտանց շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Ցանկանում եմ, որ գարնանային բարձր տրամադրությունը, անձնական ու գործնական հաջողությունները ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Եղեք առողջ, եղեք ուժեղ, հետևեք ձեր իրավունքների պահպանմանը և նպաստեք մեր երկրի զարգացմանը ձեր ձեռքբերումներով:
Թող բոլորիդ ընտանիքներում հարատևի անսահման սերն ու երջանկությունը, իսկ կանացի ձեր հմայքն ամեն օր բերկրանք պատճառի ձեր հարազատներին ու մտերիմներին:
Արմեն Աշոտյան, ԿԳ նախարար
Սիրելիʹ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Այս տոնական օրը ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների առանցքում սերն ու գնահատանքն է, երախտագիտությունն ու խոնարհումը:
Դուք ընտանիքում համբերատար մայր եք, առաքինի կին, բարի ու խորհրդատու ծնող, հոգատար քույր և դուստր, իսկ աշխատանքում` բանիմաց և փորձառու, մասնագիտական ողջ կարողություններն ապագա սերնդին անմնացորդ փոխանցող հմուտ մասնագետ:
Սիրելիʹ կանայք և աղջիկներ, շնորհավորելով ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:
Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր
Կանայք, դուստրեր, մայրեր, քույրեր. ահա այն ուժը, որ մեզ կարող են մղել իրական հերոսությունների, վեհության և հաղթանակների:
Այսօր մենք բարձրաձայնում ենք այդ մասին, տարվա մնացած օրերին՝ գիտակցում ենք դա:
Շնորհավոր Մարտի 8՝ թանկագին կանայք և աղջիկներ:
Հակոբ Ղազանչյան, ռեժիսոր
Մեր արվեստակից սիրելի ու թանկ կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ, գարունը զարթոնք է, հույս է, սպասում է: Իսկ այս ամենի մեջ դուք եք՝ ձեր գեղեցկությամբ, հմայքով, ձեր ներաշխարհների հարստությամբ, ձեր նվիրումներով...
Ես ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում ամենալավն ու բարին: Ես խոնարհվում եմ ձեր արարածի ու ստեղծածի առջև, թատրոնին ձեր անմնացորդ ծառայության առջև: Թատրոնը, ի տարբերություն այլ մուսաների, տղամարդու դեմքով է ներկայանում: Պատճառն այն է, որ մենք՝ տղամարդիկս, պարտավոր ենք գուրգուրել ու փայփայել ձեզ, պաշտպան կանգնել, մեծարել ու միշտ դեպի վեր բարձրացնել:
Ձեր գեղեցկությունը բերեք թատրոն, ձեր հավատն ու սերը ու նաև` անկոտրում կամքը և դիմացկունությունը:
Երջանիկ լինեք:
Վրեժ Շահրամանյան, սեքսապատալոգ
Սիրելի´ հայուհիներ, շնորհավորում եմ ձեզ գարնանային տոնի կապակցությամբ` մաղթելով բազում ժպիտներ, անխաթար սեր և ներդաշնակ օրեր:
Մերի Ներսիսյան, հաղորդավարուհի
Շնորհավոր մարտի 8։
Կնոջը երջանիկ լինելու համար պետք է սիրող ու սիրելի տղամարդ և առողջ երեխաներ։ Սա անհերքելի բանաձև է։
Մաղթում եմ, որ հայ կինը լինի սիրված ու շրջապատված շատ երեխաներով:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր