ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Միակ մարդն, ով Հայաստանին պատիվ բերող պահվածք է ցուցաբերում, դա միանշանակ Ինգա Արշակյանն է
20.05.2015
Երեկ՝ մայիսի 19-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես եկավ երկրորդ համարի ներքո և անցավ եզրափակիչ փուլ:
Ելույթը մեծ քննարկումների ալիք բարձրացրեց համացանցում, որոնք էլ ներկայացնում ենք ստորև:
Արմեն Աշոտյան, ՀՀ կրթության և գիտության նախարար
Համայն հայության մինի-մոդել «Genealogy»-ն դուրս եկավ եզրափակիչ:
Արմատներով` անցյալում, ճյուղերով դեպի ապագա:
Շատ ապրեք, և հաջողություն եզրափակիչ համերգին:
Անկախ Հայաստան, օգտատեր
Մենք անցանք եզրափակիչ մեր սփյուռքահայերի թասիբի շնորհիվ, ու էս դեպքում «Եվրոտեսիլ»-ին Բղդոյին էլ ուղարկենք, մեկ ա` ինքը իրա ձայները կունենա:
Հա լուրջ եմ ասում ու դրա համար էլ հիմիկվա հաղթանակներից էլ չեմ էլ ուրախանում: Այ բալա, ազգ ունենք, որը մոտ 10 միլիոնանոց սփյուռք ունի, էտ 10 միլիոնի 10 տոկոսն էլ հայրենասեր լինեն ու քվեարկեն, դաժե ես կարամ գնամ: Իսկ էրեկվա կիսաեզրափակիչը իմ ասածի վառ ապացույցն էր, որովհետև եթե Ինգա Արշակյանը չլիներ, վստահեցնում եմ ձեզ, որ սկի մեզ՝ Հայաստանում ապրող հայերիս, դուր չէր գա մեր թիմի կատարումը, բայց ինչ ստացվե՞ց, այո ստացվեց այն, ինչ ստացվեց. մենք անցանք եզրափակիչ մեր հայրենակիցների սրտացավության, հայրենասիրության, թասիբի համար...
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ էդքան փող չվատնել «Եվրոտեսիլ»-ի նախապատրաստական ու ընթացիկ աշխատանքների համար, այլ ուղղակի ընտրել մեկին, ով մի թեթև ու սիրունիկոտ շոր կհագնի ու իր հաշվին կգնա երգի, գա. մեկա ինքը իրանը կունենա:
Իսկ վերջում ասեմ՝ Ինգա Արշակյան փրկիր էտ ջահելներին:
Իննա Գազազյան, օգտատեր
Հուսով եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցը որոշակի դեր կխաղա «Եվրոտեսիլ 2015»-ում։ Այդ 6 հոգին 10 մլն հայի անունից ողջ Եվրոպային ներկայացրին, միգուցե հիշեցրին 1915-ին տեղի ունեցած Ցեղասպանությունը և հայի անկոտրում ոգին: Մենք արդեն հաղթանակած ենք:
Մարիամ Արմենի, օգտատեր
Միակ մարդը, ով Հայաստանին պատիվ բերող պահվածք է ցուցաբերում և կարողանում հրաշալի կատարել երգը, դա միանշանակ Ինգա Արշակյանն է: Զգացվում է, որ մարդը գնացել է երկիր ներկայացնելու, այդ երկրի պատմությունը երգի միջոցով պատմելու, այլ ոչ թե Ավստրիայի ներկայիս թերությունների վրա մեր հանրապետության դրոշը գցելու: Մի խոսքով, եթե հաղթենք «Genealogy»-ի մյուս կատարողները լավ կանեն մի մեծ շնորհակալություն հայտնեն մեր Ինգայից: Պարզ զգացվում է, որ Ինգան ծնվել, ապրել և դաստիարակվել է հայեցի: Շատ ուրախ կլինեի, որ մենակ Ինգային տեսնեի բեմում, իսկ մյուսները Կոնչիտայի կողքին ավելի լավ կնայվեին:
Նարինե Մանուկյան, օգտատեր
Բրավո՜ ... Մերոնց ելույթը, վոկալը, արտաքինն ու առհասարակ ամեն ինչն ավելին էր, քան այս մրցույթն արժանի է… Մնացածը կարևոր չէ…
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր