ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կարծեցի, թե թշնամու վրա են զորք տանում». հայտնիները` Բաղրամյան պողոտայում կատարվածի մասին
23.06.2015
Այսօր` հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններն անտարբեր չեն թողել հասարակության տարբեր շերտերին: Այս մասին բարձրաձայնել են նաև հայ արվեստագետներն, ովքեր տեղի ունեցածը որակել են որպես խայտառակություն, ցեղասպանություն:
Լալա Մնացականյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի
Այս հարցն օրինական դաշտ պետք է մտցնեն, կարողանան հարցադրումը դնել այնպես, որ ովքեր մեղավոր են էլեկտրաէներգիան այսպիսի վիճակում հասցնելու համար, կանչեն պատասխանատվության, այլ ոչ թե մենք վճարենք այն մարդկանց փոխարեն, ովքեր արել են այդ զանցանքները: Հակառակ դեպքում` այս էմոցիոնալ դաշտը կբերի նրան, որ այսպես ժողովրդի վրա կշարունակեն հարձակվել:
Սերժ Թանկյան, «System of a Down» խմբի մեներգիչ
Հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն և վերահսկվեն անկախ մարմնի կողմից: Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է: Նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներն, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները:
Հովհաննես Ազոյան, դերասան
Չկա մի երկիր, որի երիտասարդությունն այդքան ատի իր իշխանությանը....Հայաստանի իշխանություն, դու չես կարող երկար գոյատևել...Ավարտվելու ես.....
Մարի Սանթրոսյան, դերասանուհի
Սարսափելի է: Երկու ամիս առաջ ցեղասպանության 100-ամյակն էինք նշում, սա էլ մի ցեղասպանություն է, այն էլ` որ ապահով Հայաստանում: Թուրքից ոչ մի բանով չենք տարբերվում…
Ալին Գոյան, երգչուհի
Հպարտանում եմ այն երիտասարդներով, ովքեր պայքարում են իրենց օրինական իրավունքների համար, դա անում են օրինական ճանապարհով և որպես իրավաբան ուղիղ եթերով տեսնելով խաղաղ նստացույցը` կարող եմ ասել, որ խուլիգանության որևէ հատկանիշ չի դրսևորվել: Ինչ վերաբերում է ոստիկանությանը և իշխանությանը, ապա նման քայլով նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ազգ և հայրենիք չունեն, ունեն միայն ստրկական վախեր:
Եվա Սուջյան, երգչուհի
Կարծեցի, թե թշնամու վրա են զորք բերել: Խայտառակներ, ձեր ազգի հետ ինչպես եք վարվում, բա մեր ազատ կամքն ո՞ւր մնաց…Նողկում եմ ձեզնից:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր