ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սիրուշոն ողջունեց էլեկտրաէներգիայի դեմ ցույցերը՝ հայտնվելով քննադատությունների կենտրոնում
25.06.2015
Այսօր երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում կսիվել էր Բաղրամյան փողոցում էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի ամենախոսուն լուսանկարներով՝ և այն մեկնաբանաել իր «Պռեգոմեշ» երգի բառերով՝ ‪‎Անհնազանդ‬ ու ‎Քար‬
Հաղթահարում է Իր Հոգով Անպարտ‬:
Սա միանշանակ չի ընդունվել հանրության կողմից:
Հայկ Մամիջանյան, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ
Սիրուշոն միացել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին...
էտ որնա՞
Հարս ու կեսրար վիճել են էսօր տանը՞:
Կարիք կա՞ հիշեցնեմ, թե ով էր «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի հեղինակը, որի շրջանակներում վաճառվեց ՀԷՑ-ը:
Սևակ, օգտատեր
Ոնց ուզում եք՝ մեկնաբանեք Սիրուշոյի այս քայլը, ես այս ամենին փորձում եմ քաղաքական երանգ չտալ, հուսալով, և դիտարկելով իր այս քայլը նախ և առաջ որպես մշակույթի ներկայացուցիչ, ով գուցե իսկապես անտարբեր չէ իր հայրենակիցների արդարացի պահանջի նկատմամբ: Հ.Գ. Կրկնում եմ, Սիրուշոյի այս քայլը դիտարկում եմ որպես մշակույթի ներկայացուցչի քայլ, հուսալով քայլի անկեղծությանը:
Սերինե Նամալյան, օգտատեր
Նկարին, իրավիճակին համապատասխան խոսքեր: Վերջապես որոշ մարդիկ կհասկանան՝ ինչ հզոր երգ է «Պռեգոմեշ»-ը: Բրավո Սիրուշոյին՝ միշտ հայեցի: Եզակի երգչուհիներից մեկն, ով աշխարհին փորձել է հայկական մշակույթը, երգարվեստը ներկայացնել: Ու շատ մարդիկ չմտածված չգիտեմ ինչերից են խոսում: Թե Սիրուշոն ինչ կապ ունի՝ Աստված գիտի: Հայե´ր, կարողացեք հպարտանալ ձեր տաղանդավոր հայրենակիցներով, ովքեր ձեզ համար են ստեղծագործում, ոչ թե վատաբանեք անտեղի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր