ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեր երեխաները պետք է տարբերեն շվին ու դուդուկը, և իմանան, որ պարկապզուկը ոչ թե շոտլանդական նվագարան է, այլ` հայկական». մասնագետները` դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկա դասավանդելու մասին
24.07.2015
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշմամբ` 2015-ի սեպտեմբերից «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի ևս 100 հանրակրթական դպրոցներում: Որոշումը բարձր են գնահատում ոլորտի մասնագետներն ու կարևորում առարկայի դասավանդումը հենց մասնագետների կողմից:
Կառլեն Միրզոյան, «Տկզար» նվագախմբի հիմնադիր
Հանրակրթական դպրոցներում վերոնշյալ առարկայի ներդրմամբ վերջապես հայ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն ազգային երգ ու պարին, այլև տարբերելու և ճանաչելու ազգային նվագարանները: Առարկայի ուսուցումը դպրոցներում պետք է սկսել առաջին դասարանից, անգամ մանկապարտեզից: «Ազգային երգ ու պար» առարկան կբարձրացնի ինչպես երեխաների գեղագիտական ճաշակն, այնպես էլ կնպաստի նրանց դաստիարակությանը:
Արմինե Միրզոյան, երաժշտագետ, սրնգահար, մեներգչուհի
Կարծում եմ` ծրագրում պետք է ներառվի նաև ազգային նվագարանների մասին տեղեկատվություն, որպեսզի երեխաները տեսական գիտելիքներ ունենան դրանց մասին: Շատ կարևոր է, որպեսզի մեր երեխաները տարբերեն շվին ու դուդուկը իրարից և երեբևէ չմոռանան, որ պարկապզուկը ոչ թե շոտլանդական նվագարան է, այլ` զուտ հայկական: Ներկայումս հայկական ազգային նվագարաններից շատերը մոռացության են մատնված, իսկ հարևաններն, օգտվելով այդ փաստից, յուրացնում են նվագարանները և աշխարհին ներկայացնում որպես իրենց ազգային երաժշտական գործիք:
Սամվել Մուրադյան, գրականագետ, ԵՊՀ գրականության ամբիոնի վարիչ
Յուրաքանչյուր երեխա իր մեջ ունի երգ ու պարի հակում, ուստի եթե ժամանակին համապատասխան մասնագետների կողմից բացահայտվի երեխայի այդ տաղանդը և այն զարգացվի, ապա Հայաստանը արվեստագետների պակաս չի ունենա:
Դավիթ Սարգսյան, գրականագետ, արձակագիր
Գաղտնիք չէ, որ երաժշտությունն ունի մոգական ուժ: Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են մեր հայորդիները պատերազմ գնացել երգ ու պարով և հաղթել, հետևաբար այս առարկայի ուսուցանումը կնպաստի ուժեղ, գրագետ, ազգային բարձր մտածողությամբ օժտված ապագա սերունդ ունենալուն:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր