ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Որքանով է մեզ համար վտանգավոր թուրք-քրդական պատերազմը. արձագանքում են քաղաքական գործիչները
11.09.2015
Թուրքիայում վերսկսված թուրք-քրդական պատերազմը մտահոգության առիթ է տալիս: Ինչ զարգացումներ կարող է ունենալ այս ամենն ու որքանով է այն վտանգավոր Հայաստանի համար, վերլուծում են քաղաքական գործիչները:
Սերգեյ Շաքարյանց, քաղաքագետ
Թե ինչ զարգացումներ է ստանում Թուրքիայում վերսկսված թուրք-քրդական պատերազմը, շատերին հետաքրքիր չէ: Ախր, հայերը չեն մտածում, որ դա մոտ է մեր սահմանին, որովհետև ուշ թե շուտ այդ թուրք-քրդական պատերազմը, որը փոխկապված է սիրիական և իրաքյան հարցերի հետ, կտեղափոխվի դեպի մեր իգդիրները, մեր սարիղամիշները, իսկ դա Հայաստանի Հանրապետության սահմանն է ու դա պետք է տեսնել: Օրինակ ռուսը, ցավոք, դա տեսնում է: Ցավոք, այն առումով, որ հայերի մեծ մասը չի տեսնում, չի ուզում դա տեսնել:
Հրանտ Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ
Թուրք-քրդական բախումների միակ բացասական կողմն Արևմտյան Հայաստանի հանդեպ նոր պահանջատիրոջ ի հայտ գալն է։ Այն էլ պայքարող պահանջատեր։
Գեղամ Մանուկյան, քաղաքական մեկնաբան
Ներքին ազատագրում եթե չլինի, չի լինի հայկական ամբողջական ազատագրում։ Օրակարգերում առաջնահերթությունները փոխում ենք։ Պահանջատիրություն՝ հավերժ։ Ներքին ազատագրում՝ այս րոպեին։ Դրանից հետո ազատագրված ժողովուրդը հերոսությունների է ընդունակ:
Տեր Հովել Օհանյան, քահանա
Թեʹ թուրքին և թեʹ քուրդին հաղթելու միակ ճանապարհը սփյուռքի օտար ամայի ճանապարհներից Հայրենիք վերդառնալն ու նրանց քթի տակ հզոր Հայաստան կառուցելն է։ Թէ չէ որևէ մեկը մեր սիրուն աչքերի համար մեզ մեր հողերը չի վերադարձնելու։
Արցախը մեզ ապացույց…
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր