ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ավելի լավ չէ՞ր գնայիք, Դուբայում պոռնիկ աշխատեիք, ընտրակեղծիքներին մասնակցած հայաստանցինե՛ր». Հանրաքվե 2015-ին արձագանքում են մտավորականներն ու քաղաքական գործիչները
07.12.2015

ԿԸՀ-ն դեկտեմբերի 7-ի առավոտյան ամփոփեց սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախնական արդյունքները՝ հայտարարելով, որ «այո» ասել է քվեարկածների 63,35%-ը , «ոչ»՝ 32,35%-ը:
Սա հանրության կողմից գնահատվեց որպես հերթական խայտառակություն, արդյունք՝ զանգվածային լցոնումների, ահաբեկումների ու ընտրակաշառքի բաժանման՝ մեկ անգամ ևս ակնհայտ դարձնելով, որ ընտրակեղծարարությունը սովորական երևույթ է դարձել իշխող կուսակցության համար:

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Ով քնել է՝ արթնացավ կողոպտված Հայաստանում: Բոլորս, ով քնել է, նպաստեցինք Հայաստանի կողոպուտին: Կողոպտված են մեր ընտանիքները, բռնաբարված են մեր բարոյականությունը, մեր խիղճը, մեր հոգին: Ավելի վատ բան եղավ՝ կողոպուտից հետո գողերը չփախան, նրանք վերահաստատվեցին որպես մեր երկրի, մեր հասարակության մեր անձի, մեր հոգու, մեր մարմնի կառավարիչներ: Հիմա մենք պետք է նրանց ձեռքը համբուրենք, ցատկենք այն մի կտոր հացի համար, որ նրանք կբարեհաճեն մեզ շպրտել, լիզենք այդ հացը շպրտող ձեռքը: Ծանոթ պատկեր է, այսպես էին վարվում թուրք սպաները հայ գաղթականների նկատմամբ՝ զվարճանալ ցանկանալիս: Այսօր կողոպտիչները զվարճանալու ցանկություն կունենան...

Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ակումբի նախագահ

Գրեթե բոլոր այն տեղամասերում, որտեղ ոչը հաղթում է, հրամայել են վերահաշվել, այն հույսով ու հաշվով, որ կկարողանան վերադասավորել սերժիկի օգտին: Էս է սերժիկի ժողովրդավարական, արդար, սահմանադրական բարեփոխումը, էս կարգի այլանդակություննն է սրանց ձեռագիրը, սրանք նամուսով պարտվել էլ չգիտեն ուր մնաց հաղթել իմանային:

Լևոն Զուրաբյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար

Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ հայտարարում ենք այս նստաշրջանի հետագա աշխատանքի բոյկոտի մասին, քանի որ ստեղծված վիճակում չենք կարող ձեզ հետ նստել մի դահլիճում ու սովորականի պես գործ անել, պատճառը՝ կամարտահայտության ամոթալի ոտնահարում է, որ երեկ եղավ, երբ ընտրակեղծարարության զինանոցով կեղծվեց հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում:

Զարուհի Փոստանջյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Երեկ ականատես եղանք՝ ինչպես հայ ժողովուրդը գնաց ու քվեարկեց «ո՛չ» Սերժ Սարգսյանին: Մի վախեցեք, դատապարտման ժամը գալու է, ու օրենքով ենք ձեզ դատապարտելու:

Սեյրան Սարոյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Ինչ ասես՝ կասեն… Հա, Մուկուչյանը Այվազովսկի՞ն էր: Ինչ թիվ տալիս են, նա հայտարարում է, հո, չի՞ հորինում: Ես մեր տարածքում՝ Էջմիածնում գիտեմ, որ շատ արդար է անցել, ոչ մի բողոք, տեսե՞լ եք որևէ բողոք լինի, կամ մեկը մեկին վախեցնի: Կռված մարդը ինչ ասես՝ կասի: Հիմա որ կրեին կասեին, որ սենց արդար ընտրություն չի եղել, հիմա պետք է մեկի վրա շառը գցեն: Պետք է համակերպվենք, որ պետք է մեկը հաղթի, մեկը պարտվի:

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» խմբակցության մամուլի խոսնակ
Մալաթիա-Սեբաստիայում գտնվող 7/22 ընտրատեղամասում ՈՉ-ը հաղթեց, այո-ն ոչ միայն պարտվեց, այլեւ իսպառ բարոյալքվեց... 105 դպրոցում, երբ հանձնաժողովի անդամը մահանում էր ու բոլորս սարսափած սպասում էինք շտապօգնությանը, աչքներս էլ պահելով` քվերատուփի վրա, այդ պահին աննկատ հատակին հայտնվել էր 98 այո, որը քվեարկության վերջում ԿԸՀ-ից ժամանած կեղծարարի վերջնական խոսքով հավելվեց արդեն պարտված այո-ի վրա ու դարձավ ընդամենը 350, իսկ ՈՉ-ը 421....
Վաղինակ Շուշանյան, քաղաքացիական ակտիվիստ

«Ոչ» քվեարկողներն 10 անգամ ավելի շատ են եղել, բայց այդ ձայներն անցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թրի տակով. Ցավակցում եմ բոլորիս: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ընտրակեղծարարությունը դարձել է սովորական երևույթ ՀՀԿ-ի համար: Ընտրատեղամասերի մեծ մասերում ունեինք մեր ներկայացուցիչները, մեր կուսակցական, ծանոթ մարդիկ, որոնք փորձում էին տեր կանգնել քվեին: Հաղորդագրություններից երևում է, որ եթե ոչ 5 անգամ, ապա 10 անգամ ոչ քվեարկողները շատ էին:


Կիրառվել են ընտրակեղծիքների բոլոր ավանդական ու նոր տեսակները: Այնքան են լկտիացել, որ եթե նախորդ ընտրություններին 5 հազար դրամ ընտրակաշառք էին բաժանում, հասցրել են 3 հազար դրամի: Ընտրացուցակում հորս անունը կար, մինչդեռ նա երկու տարի առաջ մահացել էր: Եռակի քվեարկություններ են եղել, կարուսել եղել է զորամասային ծրագրով: Զինվորներին տեղամասից ընտրատեղամաս են տեղափոխել: Զինված ուժերում գտնվող մարդկանց ընտանիքների անձնագրերը հավաքել էին այո քվեարկելու համար: Բոլորը պետք է դուրս գան փողոց ու չհեռանան փողոցից մինչև այս ռեժիմին չհեռացնենք:

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Բել Սարգսյանը նորից հաղթեց Հայկին: Սակայն գլխավոր հաղթողն ու դերակատարը երեկ Սերժը չէր: Ոչ էլ նրա սևազգեստ հաստավիզ խաժամուժը, որ հազարներ էր բաժանում ծախվողներին, միլիոններ տանելու ակնկալիքով: Այդ կրկեսի տնօրենն էր Ձմեռ Պապու արտաքինով ռուսաստանյան ՑԻԿ-ի, այսինքն ցիրկի, այսինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Չուռովը: Նրա շեֆը, Պուծինը, այդքան էր կարևորել Բելի հաղթանակը Հայկի նկատմամբ, որ հատուկ գործուղեց Հայաստան կեղծարարության իր գլխավոր մասնագետ Չուռովին: Դե մեզ էդքանն էլ է բոլ: Օրինակ, ՄԱԿ-ում նման կրկես կազմակերպելու համար Պուծինն ունի մեկ այլ ծաղրածու` Չուռկինին: Այսպես, Չուռովի ու Չուռկինի ձեռքով են մեզ սարքում այն, ինչ հետո արդարացի հեգնանոքով նրանք էլ անվանում են «չուրկա»… Իսկ մենք այստեղ ո՞ւմ խրտվիլակներն ենք վառում:

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Կյանքը պայքար է, արդար պայքար է, յուրաքանչյուրն իր ձևով է պայքարում, և սպասել արդարության ՝ մատը մատին չխփելով այդ արդարությունը հաստատելու համար, այդքան էլ ճիշտ չէ: Դժվար է հավատալ, որ մի օրում կարող է փոխվել ավանդույթը, որը ձեռք ենք բերել 25 տարվա ընթացքում, բայց կարևորն այն է, թե հասարակությունը և պատկան մարմիններն ինչպես կարձագանքեն խախտումներին: Արդարությունը ոչ թե օրենքի խախտման բացակայության մեջ է կայանում, այլ օրենքի ուժը կիրառելու և արդարությունը վերականգնելու մեջ:

Լուսինե Գևորգյան, ռեժիսոր

Արմեն Մարտիրոսյանն ասեց, որ նորից կարիք կլինի արտահերթ ընտրությունների, երբ սրանք հեռանան։ Հա բայց ինչքան կարելի ա էս ժողովրդին քարշ տալ էդ թղթիկները գցելու խաղին մասնակցելու, բոլ չի՞…


Ընտրեցիք էլի երկու տարի առաջ, ասում են Րաֆֆին լիդեռ չի, իսկ մեզ հիմա ոչ թե տենց լիդեռ ա պետք, այլ խելքը գլխին դրսում կապեր ունեցող, մի քանի լուրջ տնտեսական ռեֆորմներ անելու ընդունակ անձ, իսկ Րաֆֆին դա կարա, իսկ Լիդեռ ունենք՝ Ժիրիկն էլ կողքն ա, ոչ մի տեղ չի գնա՝ հաստատ գիտեմ ․․․ ափսոս որ այս ամենը կարար լիներ երկու տարի առաջ․․․ այ սենց կողք կողքի, առանց սուր սարկազմի ու մնացած բաների, որ մենք էն ժամանակ տեսանք․․․ ուրեմն սրան ենք արժանի, մի քայլ առաջ, մի քայլ ետ․․․

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան

Ժանգոտ ճշմարտություն.
Այսուհետ՝ հայոց լեզվում


ԱՅՈ՝ կնշանակի ՈՉ...
ՈՉ՝ կնշանակի ԱՅՈ...

Մարինե Պետրոսյան, բանաստեղծ

Ավելի լավ չէ՞ր գնայիք Դուբայում պոռնիկ աշխատեիք, ընտրակեղծիքներին մասնակցած հայաստանցիներ…

EPDE-ի փորձագետ

Ընտրական իրավունքի պաշտպանության «Գոլոս» ընկերակցության ներկայացուցիչ Ռոման Ուդոտն, անդրադառնալով երեկ ՀՀ-ում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշել է, որ քվեարկությունների ժամանակ անձամբ է խախտումներ արձանագրել. «3 տեղամասերում տեսա՝ ինչպես են քվեատուփերը լցոնում: Լցոնումների թիվը մոտ 300 հատ էր, նկարել եմ դա, խոսել հանձնաժողովի նախագահի հետ: Նա ստիպված էր բացատրել, ի վերջո, մենք ահռելի թվով ծրարներ տեսանք առավոտյան, երբ որևէ ընտրող չկար: Էն մարդիկ, ովքեր այս բաներն անում են, ՀՀ-ն երկու տարբեր մտածելակերպի, զարգացման ուղիների են պառակտում, դա վատ է, դրա դեմ պետք է պայքարել: Այս աղճատումը մեծ է ու մտահոգիչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր