ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Փոփոխել զինանշանը, թե՞ ոչ. արձագանքում են մշակույթի գործիչները
18.12.2015

Արդեն մի քանի տարի քննարկվում է ՀՀ զինանշանը փոխելու հարցը: Շատերի կարծիքով փոփոխությունը տեղին է, ոմանք էլ խիստ դեմ են:
Օրերս ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի զինանշանի փոփոխություն առաժմ նախատեսված չէ:

Արթուր Պողոսյան, ՀՀ մշակույթի փոխնախարար

Այս հարցը բազմիցս քննարկվել է մեր հանձնաժողովում և առիթ է հանդիսացել, որ ստեղծվի մասնագիտական խումբ, որի նպատակը փոփոխությունը չէր լինելու, պետք էր հասկանալ, թե արդյոք ՀՀ զինանշանը համապատասխանո՞ւմ է հերաձիգ կանոններին: Այսօր օգտագործվող զինանշանը պետք է համապատասխանի սահմանված ձևին և չպատրաստեն էլեկտրոնային նմուշներ, որոնք զգալի տարբերվում են էտալոնային ձևից:

Ֆերդինանտ Առաքելյան, քանդակագործ

Այսօրվա զինանշանը նման է գազանանոցի և ընդհանրապես կապ չունի հայկական ոգու հետ: Մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում գերբը: 1920 թվականին Դաշնակցականները նկարիչ Հակոբ Կոջոյանին և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին պատվիրեցին ստեղծել զինանշան, նրանք էլ մեկ օրում ստեղծեցին: Զինանշանը մեկ օրում չի ստեղծվում: Գերբը շատ բարդ է, այն հայ ազգի խորհրդանիշն է ու ոգին: Ամենազիլ զինանշանը Մարտիրոս Սարյանի ստեղծածն է:

Հաղթանակ Շահումյան, գեղանկարիչ

Մեր զինանշանում մի շատախոսություն է, որն օտարներին հասկանալի չէ: Մենք պետք է աշխարհին ներկայանանք, չէ՞: Գերբն այն չէ, որ ամբողջ պատմության մանր-մունր ատրիբուտները բերես, կուտակես այնտեղ: Հայաստանի Հանրապետությունն անկախ պետականության քայլերը նոր է անում, նա պետք է այնպիսի ատրիբուտներով ներկայանա, որ առաջին անգամ տեսնողը հիշի: Ես կարծում եմ, որ այսօր հարկավոր է ստեղծել նոր երկրի խորհրդանիշ, որը շատ ավելի պարզ լինի իր գրաֆիկայով:

Կարեն Աղամյան, Նկարիչների միության նախագահ

Մեր զինանշանում բազմաթիվ սխալներ եմ տեսնում:
Կիլիկյան թագավորության Ռուբինյանների զինանշանը հիշեցնում է ռուսական հայտնի՝ «Կառլսոնը, որ ապրում է տանիքում» մուլտֆիլմի հերոսին: Արծիվներն անհասկանալի էակներ են: Արևը, որը պետք է շողա, փակված է, կարծես մեր վրա խաչ քաշած լինեն: Երկգլխանի արծիվը մարմին ու ոտքեր չունի: Թուրը, որ ուժի նշանն է, թաքնված է սաղավարտի տակ, չգիտենք` սուր ծայր ունի, թե ոչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր