ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Միջազգային կառույցների արձագանքը Հայաստանի ընտրություններին
20.02.2013
2013թ. փետրվարի 18-ին ՀՀ-ում տեղի ունեցան թվով վեցերորդ նախագահական ընտրությունները: Գործընթացին, հետագա զարգացումներին հետևում էին նաև միջազգային ԶԼՄ-ներն ու կառույցները: Վերջիններն արդեն հայտնել են իրենց գնահատականն ընտրությունների ու դրանց նախնական արդյունքների վերաբերյալ:
Վիկտորյա Նյուլանդ, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ
Ընտրական գործընթացում կա անհավասար հնարավորությունների շուրջ մտահոգություն, անհավասարություն, որի արդյունքում ոչ հստակ տարբերակում է նկատվում պետության ու կառավարող կուսակցության գործունեության միջև:
Չնայած ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է հանգիստ, սակայն նկատվել է ներկա նախագահի կողմնակիցների կողմից ոչ պատշաճ միջամտություն, գրանցվել են մի շարք լուրջ խախտումներ, որոնք արժանի են հետաքննության:
Տոնինո Պիցուլա, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար
Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից: Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն: Ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, նաև քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր են արձանագրվել: Անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ
Գործող նախագահ Սերժ Սարգսյանը կպահպանի իր լիազորությունները երկրորդ հնգամյա ժամկետում: Ընտրությունների արդյունքներն արդարացրել են տեղական սոցիոլոգների կանխատեսումները, որոնց հարցումների համաձայն՝ առաջին փուլում համոզիչ հաղթանակը գործող նախագահինն է։
Ալ Ջազիրա
Ընտրությունների բարեհաջող ընթացքն ու ավարտը կարող է դրական դեր ունենալ Հայաստանի համար` Եվրոպական ինտեգրման հարցում: Սերժ Սարգսյանը համարվում է ուժեղ առաջնորդ: Առաջատարներից է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
BBC
Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է ընդունել պարտությունը` պնդելով, որ ժողովուրդն իրեն է ընտրել որպես նախագահ:
2008թ. նախագահական ընտրություններից հետո` մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի հետ համեմատած Հայաստանում այսօր քիչ հավանական կլինի քաղաքական իրադրության նման շիկացումը, քանի որ հայ հասարակությանն այսօր ավելի դժվար կլինի ուղղորդել, քան 5 տարի առաջ: Ընտրությունների արդյունքները կանխորոշված էին, քանի որ դրանց չէին մասնակցում ընդդիմադիր հզոր ուժերը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր