2017-ի ՀՀ ԱԺ ընտրությունների օր է նշանակվել ապրիլի 2-ը, որը համընկնում է 2016-ի ապրիլյան պատերազմի տարելիցի օրվա հետ: Սա մեծ դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում. շատերը պնդում են, որ պետք է հարգել մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված տասնյակ քաջորդիների հիշատակն ու փոխել ընտրությունների օրը:
Ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ նշանակելն ուղղակի սրբապղծություն է: Ինչի՞ համար են նշանակել այդ օրը: Մի՞թե խորհրդարանում մեկ հայ չկար, որ դրա դեմ խոսեր: Ապրիլի 2-ը սգո օր է: 100-ից ավելի հայ պատանիներ սպանվեցին, փոխանակ սգո օր հայտարարեն, դրել են ԱԺ ընտրություններ: Իրենք գիտեն, որ այդ օրը հաղթելու են, խրախճանք են անելու, բայց չէ՞ որ տղաների շիրիմը դեռ թարմ է:
Ապրիլյան պատերազմը պարզապես դավադրություն էր, որը ՀՀ իշխանությունների թողտվությամբ պետք է վերածվեր պատերազմի, բայց չստացվեց՝ հայ զինվորի քաջության և հայրենասիրության շնորհիվ: Իրենց դավադրությունը տանուլ տվեցին, նպատակին չհասան: Պիտի սարքեին պատերազմ, հողը հանձնեին, և դրանով արցախյան հարցը վերջանար:
ՀՀ Սահմանադրության (վերջին փոփոխություններով) 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միևնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ավելին, միևնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005-ի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։
ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին և նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ:
Ընտրությունների նշանակումը Սահմանդրության 210-րդ հոդվածով պայմանավորելը որևէ տրամաբանության ևս չի ենթարկվում: Քանի որ այնտեղ խոսվում է ընտրական օրենսգիրքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, հետևաբար այն պետք է խստորեն համապատասխանեցվեր Սահմանադրությանը, ներառյալ անցումային դրույթներին:
Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավական նորմերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և հակասության դեպքում գործում են Սահմանադրության դրույթները: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը:
Էդ ի՞նչ օր են ընտրել ընտրությունների համար՝ ապրիլ 2-ը, որ սևազգեստ ու սևսիրտ մայրերն իրենց զավակների տարելիցը նշե՞ն նրանց սպանողներին ընտրելով: Դուրս եք գալու փողոց, գնաք ընտրատեղամաս ու ընտրե՞ք: Այսինքն ձեր քվեն տաք ո՞ւմ: Ձեր զավակներին թնդանոթի միս սարքողների՞ն: Ձեր վրա կրակ բացողների՞ն: Ձեր հացն ուտողների՞ն: Ձեր տունը քանդողների՞ն:
Ինչ գույնի էլ լինեն, ինչ անունով էլ հանդես գան, ինչ էլ խոստանան, քանի կիլո քաշ էլ ունենան, ո՞ր մեկին եք ընտրելու, ո՞ր մեկին եք հավատալու, ո՞ւմ հետ եք ձեր հույսը կապելու: Կամաց-կամաց մաղվում են երիտասարդները, մեկ առ մեկ սահմանի վրա: Հիմա էլ պիտի լռե՞ք ու հանգիստ ընտրությունների մասնակցե՞ք: Թալանում են, գողանում են, սպանում են, բանտարկում են ու... ընտրություններ են անցկացնո՞ւմ, դաշինքներ են կազմո՞ւմ... Ապրիլի 2-ը մենք դեռ չենք մոռացել, թե ինչ օր է: Հարյուր իննը մատաղ կյանքի տարելից:
Դիմում եմ ՀՀ ԱԺ 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ գործող ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԿԸՀ անդամներին.
Հաշվի առնելով, որ 2017թ.-ի ՀՀ ԱԺ ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ը համընկնում է 2016թ. հակառակորդի կողմից ապրիլյան ռազմական գործողությունների վերսկսման օրվան (1-ին տարի), հարգելով մեր Հայրենիքի պաշտպանության համար զոհված տասնյակ քաջորդիների հիշատակը, գտնել լուծումներ՝ օրենքի շրջանակում, բացառության կարգով՝ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխել հաջորդ կիրակի օրը՝ ապրիլի 9-ին:
Կներեք, որ հիշեցնում եմ, բայց ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու մասին լուրը հայտնի էր արդեն 2016-ի նոյեմբերի սկզբին: Էս բողոքի ալիքն ինչի հենց հիմա բարձրացավ, չեմ հասկանում:
Հակառակ ձեր կարծիքին պիտի ասեմ, որ էդ օրը ոչ միայն ավելի շատ մարդ պիտի գնա ընտրության, այլ նաև շատերի համար նույնիսկ սկզբունքային պիտի լինի ՀՀԿ-ի ու իր դուստր կուսակցությունների համար ձայն չտալը:
Իրականում իշխանությունները մեզ լավություն են արել, մնաց մենք մեր տղերքի պատիվը բարձր պահենք ու Հայաստանի տարածքները ոչ պետքական համարողներին ցույց տանք մեր միասնական ուժը: