ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
Արձագանքներ` Խաչատուր Սուքիասյանի` Աժ ընտրություններին չմասնակցելու որոշման վերաբերյալ
06.02.2017

Գործարար Խաչատուր Սուքիասյանի` ԱԺ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությունն անակնկալի է բերել շատերին: Մի մասը Սուքիասյանի որոշումն ազնիվ քայլ է որակում` «նա չցանկացավ մասնակցել կրկեսին», մյուս մասն էլ ափսոսանք է հայտնում, քանզի հասարակության սպասելիքները Սուքիասյանից մեծ էին, եթե նա հայտնվեր խորհրդարանում:

Արամ Աբրահամյան, քաղաքական վերլուծաբան

«Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում: Մարդիկ, որոնք «օտ ի դո» օգտվել են 25 տարի գոյություն ունեցող անարդար համակարգից, այսօր հանկարծ որոշեցել են պայքարել արդարության համար: Օլիգարխները, որոնց չվճարած հարկերի պատճառով թոշակառուները, ինչպես նաև աշխատավարձով ապրող հազարավոր մարդիկ այսօր ստիպված են ամեն օր լրջագույն սոցիալական խնդիրներ լուծել կամ գնալ երկրից, խոսում են աղքատության և արտագաղթի մասին: Բայց այդ ֆոնի վրա մենք ստանում ենք նաև բարի լուրեր. ընտրություններին չմասնակցելու մասին են հայտարարում հարգարժան մարդիկ՝ այդպիսով էլ ավելի բարձրացնելով իրենց վարկանիշը՝ Լարիսա Ալավերդյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Սուքիասյան: Հուսով եմ, նրանց կմիանա նաև Թևան Պողոսյանը: Նրանք ապացուցում են, որ կարելի է ապրել Հայաստանում, օգտակար լինել երկրին և միաժամանակ չլինել Ազգային ժողովի պատգամավոր:

«Ժամանակ» օրաթերթ

Խաչատուր Սուքիասյանի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությունն անակնկալի է բերել շատերին, հատկապես քաղաքական շրջանակներին։ Բանն այն է, որ նրա հարցը վերջնական որոշված էր։ Անգամ պարզ էր, թե որ հորիզոնականն է զբաղեցնելու «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Բացի այդ, Սուքիասյանը վերջին օրերին մշտապես եղել է դաշինքի շտաբում և նախընտրական հարցեր է քննարկել։ Թե ինչն է պատճառը, որ նա տրամագծորեն հակառակ որոշում է կայացրել, դեռ պարզ չէ։

Արմեն Գրիգորյան, «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ» նախաձեռնության անդամ

Սուքիասյանը վաղուց էր սրա մասին խոսում, և նա վաղուց` 2008 թվականի իրադարձություններից հետո իշխանության հանդեպ իր վերաբերմունքը փոխել է: Եթե հիշում եք, ինքը նույնիսկ Տիգրան Սարգսյանին բարեփոխիչ էր անվանում ու հավատում էր, որ հենց ինքն է հանդիսանում այն մարդը, ով փոփոխություններ է բերելու: «Ռոսիա մոլի» բացմանը Սերժ Սարգսյանին հրավիրելը և հայտարարությունը, որ չի բացառում համագործակցությունը, դա զուտ փաստեց, բայց մինչ այդ այնպես չէր, որ հանրության համար ակնհայտ չէր: Մարդիկ, ովքեր հետևում են քաղաքական գործընթացներին, իրենց համար ակնհայտ էր, նոր բան չկար:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Մեր խելքին լիքը մարդ կա, կրկեսին մասնակցել չի ուզում:

Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան

Հարգեցի: Համենայն դեպս շատ ավելի ազնիվ է, քան տարբեր «քաղաքական» գործիչների անիմաստ «ատմազկեքը» այս կամ այն դաշինքում հայտնվելուց հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր