Բելառուսում Հայաստանի դեսպանը պետք է խայտառակ ձևով հեռացվի համակարգից։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը, որը շաբաթներ առաջ Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի էր մասնակցում ու մի ելույթ անգամ չունեցավ Բելառուսի, Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու մասին, պետք է նկատողություն ստանա ԱԺ ղեկավարության կողմից։
Մնացած պաշտոնյաների մասին չասեմ....
Բաքվում սկսվում է «Լապշին-շոուն»:
Ադրբեջանական կայքերը լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես են հատուկ չվերթով Բելառուսից Բաքու տեղափոխված բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձեռնաշղթաներով և հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխում մեկուսարան...
Զարմանալ կարելի է ալիևյան տգետ կամակատարների վրա, որոնք Բաքվի օդանավակայանում կազմակերպել էին այս մասկի-շոուն... Այնպիսի տպավորություն էր, որ «հանցագործը» ոչ թե բլոգեր է,այլ Մեհրիբան կամ Լեյլա Ալիևային է բռնաբարել կամ էլ սերիական մարդասպան է... Բա՜ դրանց «սպեցնազիստների» դիմակները... Ուղղակի ծիծաղելի է... Այս տրագիկոմեդիայի միակ նպատակը լրագրողներին և այլնին վախեցնելն է, որ այսուհետ վերջիններս չհամարձակվեն մեկնել Արցախ... Իմ կարծիքով Իլհամ Ալիևի այս վարունգը թարս է աճելու և մեծ ցավ է պատճառելու վերջինիս...Հուսով եմ, որ ի պաշտպանություն Լապշինի` բազմաթիվ ԶԼՄ-ները միավորող միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կենտրոնների ներկայացուցիչներ կժամանեն Արցախ՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Եվրոպայի և Ապշերոնի բռնապետներ Լուկաշենկոյին և Ալիևին համապատասխանաբար...
Հայաստանի իշխանությունները ևս պետք է արձագանքեն Բելառուսի բռնապետ Ա. Լուկաշենկոյի այս քայլին...Շատ լավ կլինի, եթե ՀՀ-ն հետ կանչի իր դեսպանին Բելառուսից... Այսուհետ ՀՀ ներկայացուցիչները պետք է միավորվեն բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչներին, որոնք մշտապես քննադատում են Բելառուսի բռնապետի քաղաքականությունը... ՀՀ-ի պատասխանը Լուկաշենկոյին անհրաժեշտ է այնքանով, որ այդ երկրի նախագահ կոչվածը հասկանում է միայն ուժի «լեզուն»... Եթե դրա նման լկտիներին չես պատասխանում, ապա դա դիտվում է որպես թուլություն...
Էն որ ասում են, իբր ՀՀ-ն չի կարող Լապշինով զբաղվել, որովհետև ՀՀ քաղաքացի չէ, սուտ է: 2001-ից զբաղվել եմ Կանադայի բանտում ահաբեկչություն հոդվածով նստած երեք սիրիացի հայերի ճակատագրով: Կանադացիները միանգամայն հանգիստ ու հասկացողությամբ են վերաբերել այդ հարցին:
Ի դեպ, դեսպանն արտակարգ և լիազոր է ոչ թե, որ այդ բառակապակցությունը գեղեցիկ է, այլև որովհետև հավատագրման պահից ունի նման լիազորություններ: Այնպես որ նա անկախ գործելու ամենայն հնարավորություն ուներ: Ես քայլեր եմ ձեռնարկել, ապա արածիս մասին զեկուցել Քոչարյանին, ապա առաջարկել սիրիացիներին շնորհել ՀՀ քաղաքացիություն Հայաստան տեղափոխելու համար:
Ներսը՝ առյուծ, դուրսը կատու: Տեսնես ո՞ւմ մասին է այս ժողովրդական խոսքը:
Ասում են` Իսրայելի զինծառայողը հայտնվելով գերության մեջ, պարտավոր է թշնամուն հայտնել բոլոր այն ռազմական գաղտնիքները, որոնց տիրապետում է: Սա ամրագրված է իրենց զինվորական կանոնագրերում և ցանկացած զինծառայող գիտի ու սրբությամբ պահպանում է այն, և Աստված չանի, եթե իսրայելական զինվորը մահանա գերության մեջ: Իսրայելը նման դեպքերում իրեն կարող է թույլ տալ հողին հավասարացենել թշնամու մի ամբողջ զորագունդ, իսկ երբեմն էլ խաղաղ բնակչությամբ բնակավայրեր... Ինչո՞ւ, որովհետև իր զինվորն արել է ամեն ինչ` ողջ մնալու համար:
Համոզված եմ, բլոգեր Լափշինն ասելու է էն ամենը, ինչ իրենից պահանջելու են Բաքվում... Ու իրեն տալու են Իսրայելին, ոչ Ռուսաստանին (չի բացառվում, որ ռուսն էլ լինի ակտիվ դերակատար էս խաղի մեջ)...