«Հաց բերող»-ին սպանեց ՀՀԿ-ի համակարգը: Ով ընտրելու է ՀՀԿ-ին, թող իմանա, որ այս մահն էլ է իր վրա գրվում: Ցավակցում եմ Արթուրի ընտանիքին և հարազատներին... և մեզ, քանի որ Արթուրը բոլորիս հարազատն էր:
Պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Սերժը միշտ վրեժ է լուծում այն մարդկանցից, որոնք վտանգ են ներկայացնում իր գաղափարական գոյությանը:
Արթուր Սարգսյանն այլևս չկա: Նա հրաժեշտ տվեց կյանքին՝ թեկուզ խոշտանգված ու տանջված, բայց սկզբունքային պայքարի վճռականությամբ և մեծագույն սիրով, որն իրենից հետո թողեց որպես ժառանգություն:
Իշխանությունները դանդաղ սպանեցին այդ մարդուն:
Ննջես խաղաղությամբ, «Հաց բերող» ջան:
Արթուր Սարգսյանը` «Հաց բերող»-ը մահացավ, քանի որ սոց. ցանցերում ստատուսներ գրելու, ուղիղ եթերներ մտնելու ու օդի մեջ արդարություն պահանջելու փոխարեն իր հնարավորության սահմանում փորձեց իր պատկերացրած արդարությունը վերականգնի՝ սովածին հաց տալով ու անօգնականին օգնելով:
Իսկ դուք հանգիստ վերցրեք ընտրակաշառքները, գնացեք ցույցերի, գնեք և վաճառեք մեկդ մյուսին: Հա, բայց վերջում չմոռանաք ՖԲ-ում արդարության ու ապօրինությունների մասին գրել:
Որ սենց նայում ես, մեզ էս էլա շատ:
Դատվող ու պատասխանատվության ենթարկվող պաշտոնյա չենք տեսնում ջհանդամին տենանք, բայց գոնե էդ մեղավորներից մեկը կարա չէ մի օր էս ամեն ինչից գժվի ու խելագար դառնա:
Առաջ հեքիաթներում հրեշներ կային՝ վիշապներ, որ փակում էին աղբյուրի ակն ու ժողովրդին ապրելու հնարավորություն չէին տալիս, քանի դեռ վիշապին մի երիտասարդի կյանք չէին զոհաբերում: Այդ զոհն էր, որ իր մահով երկարաձգում էր վիշապի կյանքը:
Հիմա մեր իշխանություններն են՝ առանց մարդկային զոհողության ապրել չեն կարող: Ցավոք, պատմական փորձը ցույց է տալիս, որ նման միտումները գնալով խորանալու են:
Ո՞ւր էինք, ո՞ւր հասանք: Միթե 88-ին մենք սրա՞ համար էինք պայքարում:
Հայաստանում երբեք իշխանություններին չեն սիրել: Ճիշտն ասած երբեք էլ սիրելու բան չեն եղել: Բայց երբեք ժողովուրդն այսքան խորը չի ատել իշխանություններին:
Եվ այդ զգացմունքը փոխադարձ է: Իշխանությունների միակ ապավենը մնացել է բիրտ ուժը՝ ոստիկանությունը, բանտերը, լայն առումով այսպես կոչված իրավապահ համակարգը, թաղի խուժանը, մասամբ բանակը:
Հիմա գիտեմ, որ լիքը մայմուն ակտիվանալու են, բայց ասեմ. Արթուրի մահն օգտագործելով` լիքը մարդ, հիմնականում այսպես կոչված իրենց ընդդիմադիր երևակայող գրում են, թե բա այսքանից հետո ով ընտրի Հանրապետականին *** ա, այսինքն ակնկալում են «Հաց բերող»-ի մահն օգտագործելով իրենց խղճուկ կուսակցություններին մի քիչ ավել ձայն ապահովել: Բայց հանրահայտ է, որ Արթուր Սարգսյանը մինչև վերջ կոչ էր անում բոյկոտել ընտրությունները, այսինքն եթե դուք ինքներդ ձեզ հետ ազնիվ եք, այլ ոչ թե իշխանությունից չտարբերվող մայմուն եք, ապա ոչ թե պետք ա ասեիք, որ ով ընտրի հանրապետականին, ապա *** ա, այլ ով ընդհանրապես գնա ընտրության, չբոյկոտի այն, ապա Հանրապետական ա...
Մի՞թե կարելի է «Հայր մեր»-ից ջնջել «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր» տողը, ով առաջին Քրիստոնյա ժողովուրդ...
Ինչ լավ կլիներ, որ ԱՐԹՈՒՐ ՀԱՑԲԵՐԻ անմահության օրն ամրագրվեր որպես «ՀԱՑԲԵՐԱՑ ՏՈՆ»։ Երգեր գրվեին, դպրոցներում երգեին, մատաղ սերնդին հաղորդակից դարձնեին...
Էս երկու օր առաջ գրեց ինձ, պատասխանս այդպես էլ չի կարդացել...«Իմ Արմեն ջան բարև։ Ներող կլինես երկար լռության համար։ Հիմա կազդուրվում եմ։ Առողջականս բավարար է»: Ախր գրեցիր բավարար է... էս սխալ է.... էս արդար չէ....
Կյանքը մեզ թողեց մեր Հաց ախպերը, որ հիշենք, որ մենք մարդ ենք, մարդավայել ապրելը մեծ պատիվ է, ծնկից բարձրացի: Կներես մեզ Հաց Ախպեր, չկարողացանք տեր կանգնել տեսակիդ, մենք հողածին էինք, մի կյանք է ապրում ենք էլի, լուռ, հարմարված, վախեցած, ծախված...
Ես չեմ զզվում էս ռեժիմից, ես ատում եմ մարդասպանների այս ռեժիմը:
«Հաց Բերող»-ը պայքարողի այն տեսակն էր, որին կարոտ է մեր ժողովուրդը: Նա մեզ նման ճառ ասող չէր, նա զանգ կախող էր: Մեր ժողովուրդը այդպիսիների կարիքն ունի, երկար ու բարակ բոցաշունչ ճառեր չէր արտասանում Արթուրը, նա ուղղակի գլուխը կախ անում էր այն, ինչը որ մյուսները չեն անում: Հիմա շատ են արժեզրկել «հերոս» բառը, ումը ասես հերոս են անվանում, բայց իսկական հերոսը նա է, որ ելնում է պայքարի ու գնում է մինչև վերջ` մինչև հաղթանակ կամ մինչև նահատակություն: Արթուրը գնաց մինչև վերջ, մինչև նահատակություն, հետևաբար նա իսկապես հերոս է, մեր օրերի իսկական հերոսը: