«Եվրոտեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրոտեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Երգչուհին արդեն հանդիսատեսի դատին է հանձնել «Fly with me» հայաստանյան երգը և տեսահոլովակը: Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներն` Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:
«Fly with me» հայաստանյան երգը ներկայացնելուց անմիջապես հետո համացանցը ողողվեց հիմնականում բացասական կարծիքներով: Շատերին դուր չեկավ թեʹ երգը, թեʹ բամականացումը:
Սամուռայների հիմնը, իսկ եթե անկեղծ, առաջին մեկ րոպեն լսվում էի, հետո ... մի խոսքով:
Ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ բավական մեծ մրցույթ անելուց հետո երգի անհասկանալի ընտրություն արեցին, կլինի՞ գոնե մի տարի երգի մրցույթ հայտարարեն ու անաչառ ձևով ընտրեն... անընդհատ նույն մարդիկ, նույն հեղինակները ... անհետաքրքիր է արդեն:
Այնքան հպարտ եմ, որ Հայաստանը միշտ ինչ-որ նոր բան է փորձում և երբեք չի կենտրոնանում ստանդարտների վրա: Միշտ էլ դժվար է ինչ-որ նոր բան ստեղծել և լինել նորարար: Հաջողություն քեզ, Արծվիկ: Անհամբեր սպասում եմ կենդանի կատարմանը:
Չգիտեմ` ով է որոշել այս երգը «Եվրոտեսիլ»-ի համար, բայց նաև չեմ հասկանում, թե ինչ հույսերով է այն ուղարկվելու: Վերջապես ճաշակ գոյություն ունի:
Հասկացանք` հնդկական կինոները մոդա են, որ մարդկանց հիպնոզացնեն, բայց «Եվրոտեսիլ»-ի երգն էլ է արդեն հնդկական մոտիվներով: Եվ երգը, և բեմականացումը ահավոր էին:
Ինչ ասեցինք` ժող երգերը պետք է երգվեն, որ պահպանվեն, էլ իրանց նեղություն չեն տալիս ստեղծագործեն, ում տեսնում ես ժող երգերա երգում, տարիներ հետո մշակութային բաց ենք ունենալու:
Արծվիկը տաղանդավոր աղջիկ է ու արժանի է հաղթանակի:
Հիմա կարդում եմ հիասթափված գրառումներն ու մեկաբանությունները եվրազիբիլի մեր մասնակցի մասին, մի քանի ամսից կկարդամ սրտաճմլիկ գրառում-խնդրանքները սփյուռքահայերին քվեարկելու մեր մասնակցի օգտին, քվեարկության ժամանակ կկարդանք հիասթաված գրառումները քվեարկության մասին, հետո հերթական բարոյական հաղթանակի մասին, հետո գրառում-պահանջներ այդ դեբիլությանն այլևս չմասնակցելու մասին, բայց մի քանի ամսից կկարդանք հույսով լցված գրառումներ նոր մասնակցի ընտրության մասին։
Հիմա հարց` այդ զիբիլությանը մեր երկրի մասնակցության որոշում կայացնողներին՝ ե՞րբ ենք մենք դադարելու տասնյակ, հարյուր հազարավոր դոլարներ ծախսել այդ անիմաստ եսիմինչին մասնակցելու վրա, որը ոչ երաժշտության հետ կապ ունի, ոչ էլ եսիմինչի։ Հասկանո՞ւմ եք` այդ գումարներով մարզերում քանի մշակույթի կենտրոն կարելի է վերանորոգել, քանի հազար երեխա պարի, ջութակի, քամանչայի, դհոլի գնալու հնարավորություն կունենա։
Ինչքա՞ն ժամանակ պետք ա մեր հաշվին մի խումբ եվրազիբիլագետներ եվրոպաները չափռտի։