ԼՏՊ-ն որպես հիմնական երաշխիք ներկայացնում է հաշտության պայմանագիրը: Բայց միաժամանակ՝ նույն ելույթում, հիշատակում է Սադամ Հուսեյնի կողմից Քուվեյթի վրա հարձակումը և նրա գրավումը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ ԼՏՊ-ն Ալիևին ավելի վստահելի է համարում պարտավորությունների կատարման հարցում, քան Սադամ Հուսեյինին: Կարծես նման հիմքեր չկան:
Ինչո՞ւ Է ԼՏՊ-ն կարծում, որ երբ անվտանգության գոտին հանձնենք՝ արտագաղթը կկանգնի, երկիրն էլ կզարգանա, զոհեր էլ չեն լինի: Եթե մինչևիսկ անվանգության գոտում ադրբեջանական զորքեր չտեղակայվեն, ո՞վ է խանգարելու այսպես կոչված ադրբեջանական խաղաղ բնակչությանը բախումներ հրահրելու և մեզ ներկայացնելու խաղաղ բնակչության դեմ զենք կիրառողներ: Ի վերջո, 1988-1991թթ. ադրբեջանական զորքեր չկային, բայց բախումներ ու հարձակումներ կային:
Փոխանակ հպարտանաք Տեր-Պետրոսյանի ղեկավարած տարիներով, հակառակն եք անում` մարդուն սևացնելով ու մանր-մունր օրինակներ բերելով. հացի հերթեր, մութ ու ցուրտ, արտագաղթ, ես շատ գիտեմ ինչ: Դե կներեք, որ ակտիվ պատերազմական իրավիճակում առոք-փառոք չեք ապրել: Աշխարհում չեք գտնի մի այլ երկիր, որտեղ հաղթանակի տարիները անվանեն դժբախտության տարիներ, այ որ գային, Հայաստանը գրավեին, ձեզ էլ գերի վերցնեին, հիմա թաքուն իրար մեջ հայերեն խոսելով կմտածեիք` ոնց տուրքը թուրքին օր առաջ շուտ վճարեք...
Ով ինչ ուզում ա կարա ասի, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր խորը, գրագետ ու լուրջ քաղաքագիտական վերլուծության ենթարկեց Արցախի խնդիրն ու լուծման էությունը։ Միևնույնն ա, կքննադատեն, ինչ-որ բառերից կկառչեն, բայց… ամեն ինչ պարզ ասեց մարդը. ով ականջ ուներ լսեց ու հասկացավ…
Միայն մի բան կարող եմ ասել… այն մարդիկ, ովքեր չեն ընկալում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, խնդիր ունեն հայերեն լեզվի իմացության հետ… եթե իհարկե մտավոր խնդիրներ չունեն…
Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս կատարած հայտարարությունը Ադրբեջանի հետ զիջումներ անելու հարցում պետք է ընկալել որպես պետական դավաճանություն: Ոչ միայն ողջ եվրոպահայությունը, այլև համաշխարհային հայ սփյուռքը, մեկ մարդու պես, զայրացած է Հայաստանի հիմքերին խփող և ի սկզբանե անբարոյականություն որդեգրած, արտաքին ուժերին ծախված ու դրսից թելադրված հրամանները կատարող այս անձի լկտի և անիմաստ գործողությունների վրա:
Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղը մերն է» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսներով դարձավ իշխանության տեր, հետո հիմնելով երկրում քրեաօլիգարխիկ համակարգ և ծառայելով օտարերկրյա ուժերին նա հասավ այնպիսի բացասական արդյունքի, որ ստիպված եղավ փախչել իշխանությունից: Ավելի քան մեկ ու կես տասնամյակ հայտնվելով լուսանցքում՝ այսօր այս անսկզբունքային էակը կրկին քաղաքականության մեջ իր փոքրիկ տարածքն ապահովելու նպատակով, ևս մեկ անգամ հրապարակավ հայրենիքը վաճառելու կոչ է անում:
Հիշում եմ տարիներ առաջ Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ (Կրինիցա) ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ պատրաստ է մեկ մլրդ դոլար ներդնել Արցախում, եթե Արցախը վերադարձվի Ադրբեջանին: Հայաստանի պատվիրակությունը հստակ հնչեցրեց պատասխանը. մեր երկիրը փողով չի վաճառվում, և մեր ազգի հատկանիշների մեջ հակառակորդին ծախվելը բարոյական կատեգորիա չէ: Այս հայտարարությունը, պարզվեց, որ չի տարածվում լևոնտերպետրոսյանների վրա:
Կարծում եմ, որ նրա շահամոլության մոլուցքը և շահադիտական նպատակներով այսօր Սերժ Սարգսյանի խորտակված նավակին միանալն ու ազերիների շահերին ծառայելը կանխագուշակում է այս` այսպես կոչված «քաղաքական գործչի» վերջնական մահը: Դժվար է գտնել հայության մեջ գոնե մեկ քաղաքական ուժ, որը կսատարի պետական դավաճանությունը:
Սփյուռքը, Հայաստանը և Արցախը միահամուռ պետք է պատասխանեն այս ազգադավ գործչին և ի սպառ կասեցնեն մեր երկիրը թշնամուն ծախելու նրա և ՀՀ նախագահի հետ, համատեղ ջանքերով կազմակերպված, քաղաքական գործընթացները:
Չարյաց փոքրագույնը չգիտեմ ով ա, բայց չարյաց մեծագույնը քիչ առաջ Պետրոսի եթերում էր:
Որ չեն սկսում ասել` ես Լևոնին չեմ սիրում, բայց իրա նման հումոր, խարիզմա ու եսիմ ինչ` արդարացնելով սեփական զոմբիացած վիճակը...
Չկա տենց բան, կամ սեփական խելքդ ունես, կամ մնացել ես տասը տարվա վաղեմությամբ լևոնական զոմբի...
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արցախյան հարցի հետ կապված դիրքորոշման հետ համաձայն չեմ ու մանրամասն մի քանի անգամ գրել եմ հարցերով, թե՝ ինչու։ Բայց պետք է փաստել, որ շատերի համար անընդունելի տեսակետ ունենալով՝ Տեր-Պետրոսյանը միակն է, ով ամենամանրակրկիտ ձևով ներկայացնում է այդ հարցի պատմությունը, զարգացումները, մանրամասները, ներկայիս վիճակն ու հնարավոր զարգացումները։ Զերծ է մնում ականջահաճո, լղոզված ու պոպուլիստական մտքերից։ Նա քաղաքագիտական խիստ գրագետ լեզվով ներկայացնում է ամենը, անկեղծ հայտնում իր տեսակետը ու հնարավոր զարգացումները, որը միգուցե սխալ է՝ ինձ ու շատերի համար անընդունելի։
Ցավոք քաղաքական դաշտում նրա ընդդիմախոսների մոտ չկա այս ամենի 1/3-ը նույնիսկ։ Ցավոք, որովհետև ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, բազմաթիվ վտանգներ եմ տեսնում ու այլընտրանք կցանկանայի տեսնել։ Այլընտրանքն էլ պետք է այնպես ներկայացվեր, ինչպես Տեր-Պետրոսյանը իրենն է ներկայացնում։ Նույն վիճակն է նրա համակիրների մոտ։ Ես չեմ հանդիպել նրա համակիրներից մեկին, ով գոնե նրա կեսի չափ հասկանում է հենց Տեր-Պետրոսյանի ասածը ու հարցն ամբողջությամբ։
Ամենահետաքրքիր մասը Տեր-Պետրոսյանի կողմից ըստ էության քաղաքական դաշտի հիմնական մասի՝ ընտրություններին մասնակցող ուժերի վերլուծությունն էր հենց այս հարցով։ Որոշ ստախոսների, խեղկատակների ու դեմագոգների իրական պատկեր տալը։ Ընդունենք թե ոչ, ցավով պետք է փաստենք, որ քաղաքական դաշտում քաղաքագիտության, քաղաքական խոսքի սուր պակաս ունենք։ Եվ որ խորանում եմ, իրականում հենց դա է մեր փոփոխություններն ու զարգացումները արգելակում, հենց դրա համար է 5000 դրամը 100 էջանոց ծրագրից ավելի ընդունելի դառնում։ Իրականությունը սա է։ Ցավոք։