Դավիթ Գևորգյան, օգտատեր
Սա ֆուտբոլ չէր, սա հակաֆուտբոլ էր։ Եթե Ռումինիայի այս հավաքականին ենք պարտվում, ուրեմն պետք է միայն փոքրիկ կղզիներից 11 հոգու գտնենք ու նրանց հետ խաղանք։ Ես չեմ հիշում թե էլ երբ է մեր հավաքականի խաղը այսպիսի ցածր, աղետալի մակարդակի եղել։ Փաստորեն մենք ձեռքով գնդակ ավելի լավ ենք խաղում, քան՝ ոտքով։ Ուղղակի դա լավ է բասկետբոլի ու ֆուտբոլում միայն դարպասապահ Մելիքսեթյանի դեպքում։ Իսկ Ոսկանյանը պետք չէր 3 րոպեում 3 անգամ ձեռքով խաղար, 11 մետրանոց բերեր մեր դարպասին ու հեռացվեր դաշտից։
Վահագն Հովհաննիսյան, օգտատեր
Մի 10-12 տարի առաջ գնում էինք մեր հացվաքականի խաղերը նայելու իմանալով հանդերձ, որ կրվելու ենք, քանի որ շատ թույլ ենք, սկի մի հատ 20000$ ֆուտբոլիստ չունենք, հիմա լավ ֆուտբոլիստներ ունենք, ֆուտբոլիատ ունենք որ մենակով Ադրբեջանի սբոռնուց զամեններով տրենեռներով մասաժիստ բժիշկ տուն տեղ ավտք կնիկ երեխա իրանց սաղից 2 անգամ թանկա, բայցէսօր գնում են ցիգաններին կրվում ու գալիս են, դրանից առաջ մուսուլմաններին, դրանից առաջ ալբանացիքին, որ ադրբեջանցիքի հորոխպոր տղեքն են, պարսիկներին ում ասես, ով ասես եկավ չիշիկ արեց սրանց վրա ու գնաց ամոթա էլի արա ամոթ
Զոհրապ Եգանյան, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական
Հավաքականի լավագույն խաղացողը դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն էր։ Ապրես, իսկ մնացածը շատ վատ խաղացին ու պարտվեցինք նվազագույն հաշվով, այն դեպքում, երբ առաջին խաղակեսում երկու շատ լավ հնարավորություն ուներ Տիգրան Բարսեղյանը։ Ափսոս, սպասենք հաջորդ խաղին:
Մենուա Մեհրաբյան, մեկնաբան
Հենո ջան, արի բեր սկսի ֆուտբոլ խաղալ, ախպերս... էս մեր երկրի հավաքականն ա։ Պետրոսյան Արթուրին մալադեց։ Շատ ճիշտ արեց, որ կարմիրից հետո հարձակողական թիմ պահեց։
Նարեկ Վարազդատյան, լրագրող
Մելիքսեթյանը լավագույն ֆուտբոլիստ, Պետրոսյանը` Մեծ մարզիչ... Թե ինչու էր Մելիքսեթյանն այսօր լավագույնը, հուսով եմ, բոլորին է պարզ. գերվստահ գործողություններ, հետ մղած 11 մետրանոց, իդեալական խաղ: Ինչ վերաբերում է մարզչին` Արթուր Պետրոսյանին, ապա կա հստակ մարզչական ձեռագիր և որ ամենակարևորն է` Պետրոսյանը միակն է հավաքականի մարզիչներից, ով մրցակցի հարկի տակ խաղալով 10 հոգով, ոչ թե պաշտպանությունն է ուժեղացնում, այլ հարձակումը` ևս մեկ անգամ ապացուցելով, որ յուրաքանչյուր խաղի ձգտում է հաղթանկի: Այո, միանշանակ է, մեր հավաքականին հենց Պետրոսյանն է պետք... Կեցցեք տղերք...